Հա

Հասարակական

09/10/2017

Սելին Դիոնը համերգի հասոյթը նւիրաբերել է Լաս Վեգասում հրաձգութեան զոհերի բարեկամներին

Սելին Դիոնը իր համերգի հասոյթը նւիրաբերել է հոկտեմբերի 1-ին Լաս Վեգասում հրաձգութեան զոհերի բարեկամներին: 

«alikonline.ir» - Սելին Դիոնը իր համերգի հասոյթը նւիրաբերել է հոկտեմբերի 1-ին Լաս Վեգասում հրաձգութեան զոհերի բարեկամներին: Ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «ՏԱՍՍ»-ը: Երգչուհին վերսկսել է իր ելոյթներն այդ քաղաքում ողբերգութիւնից երկու օր անց:

«Այսօրւայ երեկոն յատուկ է: Կիրակի երեկոյեան սարսափելի ողբերգական իրադարձութիւնից յետոյ մենք բոլորս նմանատիպ հարցեր ենք մեզ տալիս: Դուք ձեզ հարցնում էք՝ կը համարձակւէ՞ք գնալ Սելին Դիոնի համերգին ողբերգութիւնից ընդամենը երկու օր անց: Իսկ ես հարցնում եմ ինձ՝ կը կարողանա՞մ ես շոու անցկացնել: Պէ՞տք է  ես արդեօք շոու կազմակերպեմ այդ սարսափելի իրադարձութիւնից երկու օր անց: Այդ հարցերին պատասխանելը հեշտ չէ»,- յայտարարել է Դիոնը «Caesars Palace» հիւրանոցա-ժամանացային համալիրի դահլիճում հաւաքւած իր երկրպագուներին:

Նա վերսկսել է ելոյթները «սէր եւ աջակցութիւն փոխանցելու համար նրանց, ում անդրադարձել է ողբերգութիւնը»:

«Կիրակի մենք չափազանց շատ հիասքանչ, անմեղ հոգիներ ենք կորցրել, էլ աւելի շատ մարդիկ վշտի մէջ են: Այս երեկոյ մենք ցոյց կը տանք այդ ընտանիքներին, որ կօգնենք նրանց եւ կաջակցենք մեծ կորստի ժամին: Նրանց շատ սէր, էմոցիոնալ մեծ աջակցութիւն եւ զգալի ֆինանսական օգնութիւն է պէտք գալու»,- ասել է երգչուհին: 

Յարակից լուրեր

  • Արամ Ա-ի ձեռնադրման 50-ամեակին նւիրւած մեծ համերգ` Լիբանանում
    Արամ Ա-ի ձեռնադրման 50-ամեակին նւիրւած մեծ համերգ` Լիբանանում

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին աբեղայական ձեռնադրութեան յիսնամեակը մեծ շուքով նշուեցաւ Պիքֆայայի Ս. Աստուածածին վանքի շրջափակին մէջ։ Լիբանանի պետական նուագախումբը, խմբավարութեամբ մայէսթրօ Յարութ Ֆազլեանի եւ մենակատարութեամբ աշխարհահռչակ սօփրանօ Յասմիկ Պապեանի, դիւթեցին Նահատակաց յուշարձանին առջեւ հաւաքուած հոծ բազմութիւնը, որմէ մաս մը ժամանած էր Սփիւռքի տարբեր գաղութներէն։

  • Հոգեւոր համերգ նւիրւած՝ Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու օծման եւ կառուցման 45-ամեակին
    Հոգեւոր համերգ նւիրւած՝ Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու օծման եւ կառուցման 45-ամեակին

    Թւականիս հինգշաբթի, 17 մայիսի երեկոյեան թեհրանահայերի համար լիովին տարբեր մի մթնոլորտ էր ստեղծւել, քանի որ Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցին տօնական ու զւարթագին մի ուրոյն իրավիճակում էր գտնւում, իր գրկում սեղմած ունենալով հաւատացեալ զաւակների մի հոծ բազմութիւն, որոնք եկել էին վայելելու ու ըմբոշխնելու Նրա կառուցման եւ օծման 45-ամեակին նւիրւած աննախադէպ հոգեւոր համերգն ու ընդհանուր ներկայացումը։

  • Բիլ Գէյթսը 158 միլիոն դոլար կը նւիրաբերի ԱՄՆ-ում աղքատութեան դէմ պայքարին
    Բիլ Գէյթսը 158 միլիոն դոլար կը նւիրաբերի ԱՄՆ-ում աղքատութեան դէմ պայքարին

    Աշխարհում ամենահարուստ մարդկանցից մէկը համարւող Բիլ Գէյթսը 158 միլիոն դոլար կը նւիրաբերի ԱՄՆ-ում աղքատութեան դէմ համակարգային պայքարին՝ գումարը տրամադրելով տարբեր նախաձեռնութիւններին: 

  • Բիլ Գէյթսը 12 մլն. դոլար կը նւիրաբերի գրիպի դէմ պատւաստանիւթի մշակման համար
    Բիլ Գէյթսը 12 մլն. դոլար կը նւիրաբերի գրիպի դէմ պատւաստանիւթի մշակման համար

    Ամերիկեան «Microsoft» ընկերութեան հիմնադիր, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մէկը՝ Բիլ Գէյթսը, 12 մլն. դոլար կը նւիրաբերի գրիպի դէմ ունիւերսալ պատւաստանիւթի մշակման համար:

  • Նւիրատւութիւն
    Նւիրատւութիւն

    Թւականիս շաբաթ, 31 մարտի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց այցելութիւնը բարեպաշտուհի տկն. Լուսին Բաբայեանի։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։