Հա

Հասարակական

Երեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2017 10:30

Աշխարհում գործազուրկների թիւը 2017 թւականին կազմել է 201 միլիոն

Աշխարհում գործազուրկների թիւը 2017 թւականի դրութեամբ կազմել է 201 մլն.՝ նախորդ տարւայ համեմատութեամբ աւելանալով 3.4 միլիոնով:

«alikonline.ir» - Աշխարհում գործազուրկների թիւը 2017 թւականի դրութեամբ կազմել է 201 մլն.՝ նախորդ տարւայ համեմատութեամբ աւելանալով 3.4 միլիոնով: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, ասւած է Աշխատանքի միջազգային կազմակերպութեան «Զբաղւածութիւնն աշխարհում եւ սոցիալական հեռանկարները 2017» զեկոյցում, որը հրապարակւել է հոկտեմբերի 9-ին:

«Հիմնական պատճառն այն է, որ չեն բաւականացնում ներդրումները: Ֆիրմաները ներդրումներ չեն անում իրենց աշխատակիցների համար, ակտիւութիւնը դանդաղում է: Եւ դա ընդհանուր առմամբ ազդում է զբաղւածութեան մակարդակի վրայ՝ վատացնելով այն»,- յայտարարել է Աշխատանքի միջազգային կազմակերպութեան գլխաւոր տնօրէնի տեղակալ Դեբորա Գրինֆիլդը:

Ընդսմին զեկոյցում նշւում է զբաղւածութեան աճը փոքր ու միջին բիզնեսի ձեռնարկութիւններում: 2003-2016 թւականներն ընդգրկող ժամանակաշրջանում կրկնակի աւելացել է նման ձեռնարկութիւնների մշտական աշխատակիցների թւաքանակը: Սակայն այդ միտումը կանգ է առել վերջին երկու տարիներին, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։