Հա

Հասարակական

Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 11:30

ԱՀԿ. «Աշխարհում ճարպակալումից տառապող երեխաների թիւը 1975 թւականից աճել է աւելի քան տասն անգամ»

Աշխարհում ճարպակալումից տառապող երեխաների թիւը 1975 թւականի 11 միլիոնից 2016 թւականին աճել է մինչեւ 124 միլիոն, այսինքն աւելի քան տասն անգամ: Այդ մասին, ասւած է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան եւ Լոնդոնի Կայսերական քոլեջի զեկոյցում, որը հրապարակւել է հոկտեմբերի 11-ին:

«alikonline.ir» - Աշխարհում ճարպակալումից տառապող երեխաների թիւը 1975 թւականի 11 միլիոնից 2016 թւականին աճել է մինչեւ 124 միլիոն, այսինքն աւելի քան տասն անգամ: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, ասւած է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան եւ Լոնդոնի Կայսերական քոլեջի զեկոյցում, որը հրապարակւել է հոկտեմբերի 11-ին:

Հետազօտութեան հեղինակները որպէս «լաւ նորութիւն» են նշում այն փաստը, որ «1975-ից մինչեւ 2016 թւականը հինգ եւ աւելի բարձր տարիքի երեխաների շրջանում թերսնումը նւազել է, իսկ առանձին տարածաշրջաններում դանդաղել է ճարպակալման աճը»: «Իսկ վատ նորութիւնն այն է, որ 20 եւ աւելի բարձր տարիքի մարդկանց, ինչպէս նաեւ 5-19 տարեկան երեխաների ու դեռահասների շրջանում ճարպակալման տարածւածութիւնն աճում է աշխարհի այլ տարածաշրջաններում»,-նշւում է զեկոյցում:

Ընդգծւում է, որ «ճարպակալւած աղջիկների թիւը 1975 թւականի 5 միլիոնից 2016 թւականին աճել է մինչեւ 50 միլիոն»: Աւելորդ քաշից տառապող տղաների թիւը նոյնպէս աւելացել Է՝ 6 միլիոնից մինչեւ 74 միլիոն: Ինչ վերաբերում է մոլորակի չափահաս բնակչութեանը, ապա, փորձագէտների բերած տւեալների համաձայն, նրանց շրջանում նոյնպէս աւելացել է ճարպակալւածների թիւը:

Չորս տասնաեակում այն 100 միլիոնից հասել է 671 միլիոնի: 2016 թւականին ճարպակալման առաւել բարձր մակարդակ է դիտւել Պոլինեզիայում եւ Միկրոնեզիայում (աղջիկների 25,4 տոկոսը եւ տղաների 22,4 տոկոսը):

Յաջորդ տեղերում անգլալեզու երկրներն են՝ բնակչութեան մէկ շնչին ընկնող բարձր եկամուտներով, ներառեալ ԱՄՆ-ը, Կանադան, Աւստրալիան, Նոր Զելանդիան, Իռլանդիան եւ Մեծ Բրիտանիան: Փորձագէտներն ընդգծում են, որ, իրենց կանխատեսումների համաձայն, 2022 թւականին ճարպակալւած երեխաների ու դեռահասների թիւն աշխարհում կը գերազանցի թերսնումից տառապող իրենց հասակակիցների թւաքանակը: 2016 թւականին աշխարհում կային 75 մլն աղջիկներ եւ 117 մլն տղաներ իրենց տարիքի համար անբաւարար քաշով, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։