Հա

Հասարակական

Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 11:20

Հոկտեմբերի 11-ը Աղջիկների միջազգային օրն է

Հոկտեմբերի 11-ին նշւում է Աղջիկների միջազգային օրը։ Այդ օրը հռչակել է ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովը՝ ի նշան աղջիկների իրաւունքների ու նրանց խնդիրների ճանաչման։ 

«alikonline.ir» - Հոկտեմբերի 11-ին նշւում է Աղջիկների միջազգային օրը։ Այդ օրը հռչակել է ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովը՝ ի նշան աղջիկների իրաւունքների ու նրանց խնդիրների ճանաչման։ Գրում է «news.am»-ը:

Առաջին անգամ Աղջիկների միջազգային օրը նշւել է 2012 թւականին ու նւիրւած է եղել աշխարհի շատ երկրների համար ակտուալ խնդրի՝ մանկական ամուսնութիւններին։ Վիճակագրութիւնը վկայում է, որ աշխարհում 20-24 տարեկան գրեթէ իւրաքանչիւր երրորդ կինը առաջին անգամ ամուսնացել է մինչեւ 18 տարեկան դառնալը։ Նրանց մէկ երրորդն էլ ամուսնացել է 15 տարեկանից էլ շուտ։

Աղջիկների համաշխարհային օրը ի սկզբանէ նպատակ ունէր հասարակայնութեան ուշադրութիւնը հրաւիրել վաղաժամ ամուսնութիւնների խնդրին։ Այդ օրւայ շրջանակում տարբեր երկրների կառավարութիւններին առաջարկել են քաղաքացիական հասարակութեան ու միջազգաին համայնքի ներկայացուցիչների հետ համատեղ քայլեր ձեռնարկել մանկական ամուսնութիւնների կործանարար պրակտիկային վերջ տալու ուղղութեամբ։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։