Հա

Հասարակական

Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017 08:00

Աշխարհի լաւագոյն շեֆ խոհարարներից մէկը ռեստորան է բացելու աղքատների համար

Իտալացի Մասսիմօ Բոտուրան, ում ռեստորանը Մոդենայում լաւագոյնն է ճանաչւել 2016-ին, յատուկ ռեստորան է բացելու աղքատների համար Փարիզում, որտեղ պատրաստելու են հանրայայտ խոհարարները:

«alikonline.ir» - Իտալացի Մասսիմօ Բոտուրան, ում ռեստորանը Մոդենայում լաւագոյնն է ճանաչւել 2016-ին, յատուկ ռեստորան է բացելու աղքատների համար Փարիզում, որտեղ պատրաստելու են հանրայայտ խոհարարները: Ըստ «tert.am»-ի՝ գրում է «Euromag»-ը:

600 եւրոն անցնող նրբահամ ուտեստներ պատրաստող Բոտուրան երազում է դրանց հասանելիութեան մասին՝ աղքատ խաւի համար, ուստի որոշել է Եւրոպայի ամենայայտնի քաղաքներից մէկում՝ Փարիզում բացել առաջին նմանատիպ ռեստորանն ու օրինակ ծառայել միւս քաղաքների համար:

54-ամեայ շեֆ խոհարարը համոզւած է, որ իր գործընկերները Ֆրանսիայում, ինչպէս նաեւ այլ երկրներում եւս սիրով կը միանան նման նախաձեռնութեանը, եւ շուտով ամենաճոխ կերակուրները կը կարողանան համտեսել նաեւ ամենաաղքատ մարդիկ:

Յարակից Հրապարակումներ

  • Օլիմպիական գիւղի խոհարարներն օրական 5000 ուտեստ են պատրաստում կարիքաւորներին կերակրելու համար
    Օլիմպիական գիւղի խոհարարներն օրական 5000 ուտեստ են պատրաստում կարիքաւորներին կերակրելու համար

    Ռիօ Դէ Ժանէյրոյում ռեստորան է բացւել, որտեղ քաղաքի կարիքաւոր բնակիչներն Օլիմպիական եւ Պարօլիմպիկ խաղերի ժամանակ կարող են անվճար փորձել աշխարհի լաւագոյն խոհարարների ուտեստները:
    Ինչպէս նշում է «AdMe.ru»-ն՝ նման նախաձեռնութեան պատճառ է հանդիսացել այն, որ Օլիմպիական գիւղի ռեստորանների համար չափազանց մեծ քանակութիւններով սննդամթերք է ձեռք բերւել:

  • Մեծ Բրիտանիայում ռեստորանի յաճախորդը սխալմամբ 1 մլն. է վճարել ընթրիքի համար
    Մեծ Բրիտանիայում ռեստորանի յաճախորդը սխալմամբ 1 մլն. է վճարել ընթրիքի համար

    Մեծ Բրիտանիայի ռեստորաններից մէկում տղամարդը սխալմամաբ 1 մլն. ֆունտ սթերլինգ է վճարել ընթրիքի համար: Երեք տաք ուտեստի եւ խմիչքների գումարը կազմել էր ընդամենը 100 ֆունտ սթերլինգ, սակայն ծրագրի խափանման հետեւանքով յաճախորդի բանկային քարտից գանձւել է հսկայական գումար:

  • Ընթրիք՝ օդում. յատուկ ծառայութիւնն առաջարկում է ճաշել 45 մետր բարձրութեամբ կախւած ռեստորանում
    Ընթրիք՝ օդում. յատուկ ծառայութիւնն առաջարկում է ճաշել 45 մետր բարձրութեամբ կախւած ռեստորանում

    2006-ին Բելգիայում առաջին անգամ հնարաւոր դարձաւ ճաշել գետնից 45 մետր բարձրութեամբ կախւած ռեստորանում:
    Ինչպէս ներկայացնում է «Business insider»-ը՝ այս էքստրեմալ եւ հաճելի փորձառութիւնն առաջարկւում է 40 այլ երկրներում եւս, ինչպէս օրինակ՝ Լիտւայում, Խրւաթիայում, Մեքսիկայում, Կոլումբիայում:

  • Մալայզիական մայրաքաղաքում կը գործի ռեստորան երկնքում
    Մալայզիական մայրաքաղաքում կը գործի ռեստորան երկնքում

    Մալայզիայի մայրաքաղաք Կուալա լիմպուրում օգոստոսին կը սկսի գործել ռեստորան երկնքում, որն անւանել են «Dinner in the Sky»: Ինչպէս հաղորդել է «Արմէնպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատւամիջոցները, ռեստորանը կը լինի շուրջ 100 մետր բարձրութեան վրայ՝ շնորհիւ վերամբարձ կռունկի, եւ այնտեղից կարելի կը լինի հմայւել գեղատեսիլ տեսարանով, քաղաքի երկնաքերերով:

  • Չինաստանում բանտ-ռեստորան է բացւել
    Չինաստանում բանտ-ռեստորան է բացւել

    Չինաստանի Տիանցզին քաղաքում արտասովոր ռեստորան է բացւել, որի այցելուներին սնունդը մատուցւում է վանդակաճաղերից այն կողմ, իսկ մռայլ մթնոլորտը մեղմացնում են երաժիշտները:
    Ինչպէս գրում է «Metro News»-ը՝ ռեստորանում սեղանները տեղակայւած են տարբեր չափսերի վանդակներում, որպէսզի անգամ մեծ խմբերը կարողանան տեղաւորւել մէկ «վանդակում»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։