Հա

Հասարակական

Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017 10:40

Ինչու՞ են մարդիկ 50 տարեկանից երկար ապրում

Մեծ Բրիտանիայի Էդինբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, թէ ինչու են մարդիկ 50 տարեկանից երկար ապրում, մինչդեռ կենդանական աշխարհի շատ տեսակներ վերարտադրողական տարիքից յետոյ շատ չեն ապրում։ 

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի Էդինբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, թէ ինչու են մարդիկ 50 տարեկանից երկար ապրում, մինչդեռ կենդանական աշխարհի շատ տեսակներ վերարտադրողական տարիքից յետոյ շատ չեն ապրում։ Գրում է «news.am»-ը:

«phys.org»-ը յայտնում է, որ մարդը կարողանում է ապրել մինչեւ խոր ծերութիւն, քանի որ նրա օրգանիզմում երկարակեցութեան հիմքում ընկած մեխանիզմներ կան։

Գիտնականները վերլուծել են 1950 թւականից առաջ ծնւած՝ Իւտայի նահանգի 1.7 մլն. բնակիչների եւ նրանց սերունդների  տւեալները։ Պարզւել է, որ տղամարդկանց մօտ երիտասարդութիւնը պաշտպանող գէներ կան։ Ընդ որում, կանանց մօտ երկարակեցութեան համար պատասխանատու գէները գիտնականները չեն կարողացել պարզել։

Նախկինում Բրազիլիայի Ռիու Գրանդի դու Սուլի գիտնականները պարզել էին, որ ծերացման վրայ ազդում է սեռական ակտիւութիւնը։ Նրանց տւեալներով՝ ծերութիւնը կարող է վերարտադրութեան եւ երկարակեցութեան միջեւ փոխզիջման արդիւնք լինել՝ պայմանաւորւած այն հանգամանքով, որ օրգանիզմը ստիպւած է էներգիա ծախսել փոխանակման պրոցեսների համար։ Որքան շատ ռեսուրս է օգտագործւում վերարտադրողութեան համար, այնքան քիչ էներգիա է մնում հիւսւածքների եւ օրգանների վերականգնման համար։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։