Հա

Հասարակական

18/10/2017 - 12:10

Մահացել է Լեւոն Հայրապետեանը

Անազատութեան մէջ մահացել է գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետեանը։ 

Լեւոն Հայրապետեանը մահացել է հոկտեմբերի 18-ին 68 տարեկանում։

«alikonline.ir» - Անազատութեան մէջ մահացել է գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետեանը։ Տեղեկացնում է «news.am»-ը:

Լեւոն Հայրապետեանը մահացել է հոկտեմբերի 18-ին 68 տարեկանում։

Գործարարը մեծ աւանդ է ունեցել Արցախի զարգացման եւ բարեկարգման գործում։ Նրա միջոցներով ծրագրեր են իրականացւել Մարտակերտի շրջանի Վանք գիւղում, վերանորոգւել է Գանձասարի վանական համալիրը։

Կեանքի վերջին տարիները Հայրապետեանը դատական հետապնդումների մէջ անցկացրեց։ Գործարարը Ռուսաստանում դատապարտւել էր չորս տարւայ ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում՝ նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մօրից 700 հազար դոլար կորզելու համար։ Առողջական խնդիրների պատճառով նա տնային կալանքի տակ էր գտնւում։

Լեւոն Հայրապետեանի յուղարկաւորութիւնը կը կայանայ Մոսկւայում։ Նա ցանկութիւն է յայտնել յուղարկաւորւել ծնողների կողքին՝ Մոսկւայի հայկական գերեզմանատանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։