Հա

Հասարակական

Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2017 08:10

ՄԱԿ. «Մոլորակի 2.5 հազար մեծահարուստների կարողութիւնը հաւասարազօր է 150 երկրների ընդհանուր ՀՆԱ-ին»

ՄԱԿ-ի Բնակչութեան հիմնադրամի (UNFPA) ներկայացուցիչ Ռիչարդ Կոլոջը, ներկայացնելով «Կեանքը տարբեր աշխարհներում» զեկոյցը, մեծ ուշադրութիւն է դարձրել սոցիալ-տնտեսական անհաւասարութեան խնդրին:

«alikonline.ir» - ՄԱԿ-ի Բնակչութեան հիմնադրամի (UNFPA) ներկայացուցիչ Ռիչարդ Կոլոջը, ներկայացնելով «Կեանքը տարբեր աշխարհներում» զեկոյցը, մեծ ուշադրութիւն է դարձրել սոցիալ-տնտեսական անհաւասարութեան խնդրին: Գրում է «tert.am»-ը:

«Այսօրւայ դրութեամբ աշխարհի 2473 միլիարդատէրերի ընդհանուր կարողութիւնը հաւասարազօր է 2015 թւականին աշխարհի բոլոր երկրների չորս հինգերորդի համախառն ներքին արդիւնքին»,- ասել է Կոլոջը: UNFPA-ի զեկոյցում նշւում է «Wealth-X» վերլուծական ընկերութեան տւեալները, որը գնահատել է աշխարհի բոլոր միլիարդատէրերի ֆինանսական ակտիւները`աւելի քան 7.7 տրիլիոն դոլար:

«Սա նշանակում է, որ մինչ որոշ արտօնեալ տնային տնտեսութիւններ տնօրինում են միլիարդաւոր դոլարներ, հարիւր միլիոնաւոր ընտանիքներ գոյատեւում են օրը մօտ 1.25 դոլարով»,- բացատրել է ՄԱԿ ներկայացուցիչը: 

Ռիչարդ Կոլոջը նշել է, որ պետութիւնների միջեւ անհաւասարութիւնն «ընդհանուր առմամբ նւազում է», սակայն այն «աճում է երկրների ներսում, յատկապէս զարգացող երկրներում»:

2008-ից 2013 թւականներին 34 երկրներում աճել է սոցիալական բացը, բնակչութեան ամենահարուստ 60%-ի եկամուտը աւելի արագ է աճում, քան միւս բնակիչների եկամուտները: Չափից աւելի մեծ բացը հարուստների եւ աղքատների միջեւ բերում է ակնյայտ բացասական հետեւանքների սոցիալ-տնտեսական բոլոր առումներով:

UNFPA-ի զեկոյցի հրապարակումը համընկել է աղքատութեան յաղթահարման միջազգային օրւայ հետ, որը նշւել է հոկտեմբերի 17-ին: ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերէշն այս օրւայ կապակցութեամբ տեսանիւթում նշել է, որ աշխարհում այսօր շուրջ 800 միլիոն մարդ գտնւում է աղքատութեան շեմին: 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։