Հա

Հասարակական

26/10/2017

Երկու նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նւիրւած «Հայաստան-Իրան համատեղ թողարկում» թեմային

2017 թւականի հոկտեմբերի 25-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի Նոր տեխնոլոգիաների զարգացման եւ ուսուցման կենտրոնի շէնքում մարւեց եւ շրջանառութեան մէջ դրւեց երկու նամականիշով գեղաթերթիկ՝ նւիրւած «Հայաստան-Իրան համատեղ թողարկում» թեմային:

«alikonline.ir» - 2017 թւականի հոկտեմբերի 25-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի Նոր տեխնոլոգիաների զարգացման եւ ուսուցման կենտրոնի շէնքում մարւեց եւ շրջանառութեան մէջ դրւեց երկու նամականիշով գեղաթերթիկ՝ նւիրւած «Հայաստան-Իրան համատեղ թողարկում» թեմային: Տեղեկացնում է «haypost.am»-ը:

Գեղաթերթիկը ձեւաւորւած է հայկական եւ պարսկական զարդանախշերով:

300 ՀՀ դրամ անւանական արժէքով նամականիշի վրայ պատկերւած է Երեւան քաղաքում գտնւող պարսկական Կապոյտ մզկիթը, իսկ 350 ՀՀ դրամ անւանական արժէքով նամականիշի վրայ պատկերւած է Սպահան քաղաքում գտնւող հայկական Սուրբ Ամենափրկիչ վանքը:

Երկու նամականիշով գեղաթերթիկը տպագրւած է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 20 հազար հատ տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչեանը:

Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրեանը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան փոխդեսպան Ալինասեր Սոբհանիփուրը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխաւոր գործադիր տնօրէնի ժամանակաւոր պաշտօնակատար Հայկ Աւագեանը, Հայաստանի ֆիլատելիստների միութեան նախագահ Յովիկ Մուսայէլեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։