Հա

Հասարակական

29/10/2017 - 10:30

Եթէ ցանկանում էք փոխել ձեր կեանքը, դրա համար կայ 4 ճանապարհ. Բրայեան Թրէյսիի յաջողութեան բանաձեւը

Եթէ դուք ցանկանում էք փոխել ձեր կեանքը, դրա համար կայ չորս ճանապարհ. յաջողութեան եւ բիզնեսի զարգացման աշխարհահռչակ փորձագէտ Բրայեան Թրէյսին երէկ՝ հոկտեմբերի 28-ին, Երեւանում հանդէս է եկել սեմինարով` ներկայացնելով յաջողութեան հասնելու իր բանաձեւը։

«alikonline.ir» - Եթէ դուք ցանկանում էք փոխել ձեր կեանքը, դրա համար կայ չորս ճանապարհ. յաջողութեան եւ բիզնեսի զարգացման աշխարհահռչակ փորձագէտ Բրայեան Թրէյսին երէկ՝ հոկտեմբերի 28-ին, Երեւանում հանդէս է եկել սեմինարով` ներկայացնելով յաջողութեան հասնելու իր բանաձեւը։ Տեղեկացնում է «tert.am»-ը:

Բրայեան Թրէյսիի խօսքով՝ առաջին ճանապարհը, որի միջոցով մարդը կարող է փոխել իր կեանքը, որոշակի բաներն աւելի շատ անելն է, որոնք աւելի լաւ արդիւնք են տալիս։ Իսկ երկրորդը՝ հակառակը, պէտք է այն բաներն աւելի քիչ անել, որոնք վատ արդիւնք են տալիս։

«Երրորդ ճանապարհը, որով դուք կարող էք փոխել ձեր կեանքը, բոլորովին նոր մի բան անել սկսելն է, եւ այստեղ է, որ հիմնականում տեղի են ունենում առաջընթացները, երբ դուք սկսում էք անել մի բան, որը նախկինում չէք արել: Ամէն դէպքում, սա շատ դժւար պահ է, քանի որ յաջողութիւնը երկու թշնամի ունի, դրանցից մէկը այսպէս կոչւած «կոմֆորտ զոնան» է, մարդիկ գտնւում են այդ կոմֆորտ զոնայում եւ որեւէ բան փոխելը նրանց նեարդայնացնում է, հետեւաբար նրանք շարունակում են մնալ այդ գօտում»,- նշում է փորձագէտը։

Չորրորդ ճանապարհն էլ, ըստ նրա՝ որոշակի բաներ ընդհանրապէս դադարել անելն է:

Բրայեան Թրէյսիի երկար տարիների ուսումնասիրութիւնները ապացուցում են, որ յաջողութեան հիմնական բանալիները յստակութիւնն է եւ կենտրոնանալու կարողութիւնը։ Առաջին քայլն է՝ ինչպէս որոշել եւ հասնել նպատակին: Նա համոզւած է՝ եթէ մարդն ունի յստակ նպատակ, ապա յաջողութիւն կունենայ:

«Ամէն մարդ ունի ենթագիտակցութիւն, որը մեխանիկական վերամշակող համակարգիչ է: Ձեր ուղեղը եւ դուք ունէք գերգիտակցութիւն, որը ձեր կեանք է գրաւում այն ամէնը, ինչ ձեզ պէտք է ձեր նպատակին հասնելու համար, եթէ ձեր նպատակները յստակ են: Եւ եթէ ձեր նպատակներն իսկապէս յստակ են, դուք էներգիա էք ուղարկում տիեզերք, ինչի շնորհիւ ձեր կեանք էք գրաւում մարդկանց, գաղափարներ, գրքեր եւ սեմինարներ, որոնք ձեզ գաղափարներ են տալիս, որոնք էլ ձեր կեանքն ընդմիշտ փոխելու են: Բայց ամէն ինչ սկսւում է նպատակից»,- նշեց Բրայեան Թրէյսին:

Ըստ նրա՝ աշխարհում մարդկանց 20 տոկոսը աշխարհի եկամուտների 80 տոկոսն է վաստակում ՝ ցանկացած հասարակութիւնում, ցանկացած ոլորտում: Եթէ մարդը ցանկանում է լինել այդ «թոփ 20 տոկոսում», դրա համար պէտք է որոշում կայացնի:

«Կեանքում յաջողութեան հասնելու ճանապարհներից մէկն էլ մտքերն ու նպատակները գրառելն է. դրանք ենթագիտակցութեան մաս են դառնում եւ սկսում է աշխատել օրը 24 ժամ։ Երբ գրանցում ես նպատակներդ, դրանք իրականանում են, գուցէ ոչ անմիջապէս, գուցէ մի քանի ամսից, մէկ տարուց կամ տարիներ անց: Համոզւելու համար` այս միջոցը կօգնի, թէ ոչ, պէտք է փորձել»,- ընդգծեց նա:

Լեգենդար փորձագէտը  Հայաստան է ժամանել «skill.am» հարթակի յատուկ հրաւէրով՝ Աշխարհի լաւագոյն բանախօսները Հայաստանում բացառիկ նախագծի շրջանակում որպէս առաջին խօսնակ: Նա Երեւանում ներկայացրեց իր լաւագոյն ծրագրերից մէկը՝ «Առաջխաղացման ռազմավարութիւնը», որը նպատակների ճիշտ սահմանման, ներքին խոչընդոտների յաղթահարման, ներքին կարողութիւնների բացայայտման եւ բիզնեսում ու կեանքում առաջխաղացում ունենալու մասին է:

Կանադական ծագումով ամերիկացի Բրայեան Թրէյսին յաջողութեան եւ բիզնեսի զարգացման աշխարհահռչակ փորձագէտ է: Նա ընդգրկւած է Ամերիկայի, Եւրոպայի եւ Ասիայի լաւագոյն 10 ամենապահանջւած բիզնես թրէյներների ցանկում: Բ. Թրէյսին խորհրդատւութիւն է տրամադրել ԱՄՆ-ում, Կանադայում ու աշխարհի աւելի քան 70 երկրներում գործող 1000 ընկերութիւնների։ Նա աշխատում է բազմամիլիարդանոց շրջանառութիւն ունեցող ընկերութիւնների հետ: Նրա սեմինարներին իւրաքանչիւր տարի մասնակցում են աւելի քան 250 հազար մարդ աշխարհի տարբեր երկրներից:

Բրայեան Թրէյսին 30 տարուց աւելի ուսումնասիրութիւններ է իրականացրել, աշխատութիւններ է գրել եւ ելոյթներ է ունեցել տնտեսագիտութեան, բիզնեսի, պատմութեան, փիլիսոփայութեան եւ հոգեբանութեան ոլորտներում: Նրա 70-ից աւելի գրքերը դարձել են բեսթսելլերներ եւ թարգմանւել են տասնեակ լեզուներով։

Յարակից լուրեր

  • «Եւա»-ի յաջողութիւնները շարունակւում են
    «Եւա»-ի յաջողութիւնները շարունակւում են

    Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի նկարահանած «Եւա» ֆիլմը շարունակում է յաջողութիւններ գրանցել միջազգային կինոփառատօններում:

  • Յաջողութեան բաղադրատոմսը գիտութիւնում. մի կնոջ անհաւանական պատմութիւնը
    Յաջողութեան բաղադրատոմսը գիտութիւնում. մի կնոջ անհաւանական պատմութիւնը

    Տպաւորիչ է, երբ լսում ես, որ երիտասարդ հայուհին դարձել է յայտնի մաթեմատիկոս, ինժիներ եւ օդատիեզերական արդիւնաբերութեան ոլորտի փորձագէտ, բայց երբ տեղեկանում ես, որ նա հիմնադրել է սեփական սթարթափ ընկերութիւնը, որը զբաղւում է բարձր որակի նկարներով եւ յաճախ թարմացւող աշխարհատարածքային տւեալներով, չես կարողանում հարց չտալ՝ ի՞նչ իրադարձութիւններ են նախորդել այդ ձեռքբերումներին: Ինչպէ՞ս է նա Ա կէտից հասել Բ կէտ՝ պայքարելով իր ճանապարհին յայտնւած դժւարութիւնների հետ: Հռիփսիմէի պատմութիւնը հաւանական իրադարձութիւնների եւ անհաւանական ճամփորդութեան պատմութիւն է:

  • Հետազօտութիւն. «Ինքնագնահատման ամենաբարձր մակարդակը մարդու մօտ ձեւաւորւում է մինչեւ 60 տարեկանը» 
    Հետազօտութիւն. «Ինքնագնահատման ամենաբարձր մակարդակը մարդու մօտ ձեւաւորւում է մինչեւ 60 տարեկանը» 

    Մարդու ինքնագնահատականն աճում է ամբողջ կեանքի ընթացքում՝ իր գագաթնակէտին հասնելով 60-70 տարեկանում։ Այս մասին նշւած է Բեռնի համալսարանի հոգեբանութեան ինստիտուտի մասնագէտների հետազօտութեան մէջ։

  • Լուսնի վրայ կեանքի նշաններ են գտել
    Լուսնի վրայ կեանքի նշաններ են գտել

    ԱՄՆ Վաշինգտոն նահանգի համալսարանի աստղակենսաբանները յանգել են այն եզրակացութեան, որ Լուսնի վրայ կարող էր կեանք գոյութիւն ունենալ, յայտնում են «Astrobiology» ամսագիրը եւ «Phys.org»-ը: 

  • Ռիթմ, պար, յաղթանակ. «Արարատ»-ի յաջողութիւնը
    Ռիթմ, պար, յաղթանակ. «Արարատ»-ի յաջողութիւնը

    Վրաստանի Բաթումի քաղաքաքում յուլիսի 1-2-ին անցկացւած երգի եւ պարի միջազգային փառատօնում Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» պարախումբը ներկայացել է ինքնատիպ ելոյթներով, եւ արդիւնքում նւաճել լաւագոյնների լաւագոյն՝ «Grand prix» մրցանակը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։