Հա

Հասարակական

30/10/2017 - 08:15

Ամերիկացի փորձագէտը յայտնել է՝ որ իգական անունն է աշխարհում ամենատարածւածը 2017թւականին

2017 թւականին աշխարհում ամենատարածւած իգական անուն է դարձել «Սոֆիա»-ն: Այս եզրակացութեան եկել է «babynamewizard.com» կայքի հիմնադիր Լաուրա Վոթենբերգը:

«alikonline.ir» - 2017 թւականին աշխարհում ամենատարածւած իգական անուն է դարձել «Սոֆիա»-ն: Այս եզրակացութեան եկել է «babynamewizard.com» կայքի հիմնադիր Լաուրա Վոթենբերգը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Daily Express»-ի հաղորդմամբ՝ Վոթենբերգը վերլուծել է 48 պետութիւնում նորածինների անունների մասին տւեալներ: Նա պարզել է, որ Սոֆիա անունն ամենատարածւածն է Ռուսաստանում, Շւէյցարիայում, Սլովենիայում, Մեքսիկայում, Էստոնիայում, Արգենտինայում եւ Չիլլիում:

«Ինձ ուղղակի ցնցել է, որ այդքան տարբեր լեզուներ եւ մշակոյթներ նոյն ժամանակում ընտրել են նոյն անունը»,- ասել է Վոթենբերգը։

Նշւում է, որ Լաուրա Վոթենբերգն անունների՝ աշխարհի ամենայայտնի փորձագէտներից մէկն է: Նրան հետաքրքրում են մարդկանց անունների ինչպէս մշակութային, այնպէս էլ ստուգաբանական ասպեկտները:

Յայտնի է, որ 2005 թւականին Վոթենբերգը հրապարակել է «The Baby Name Wizard» գիրքը, որը նւիրւած է նորածինների անուններին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։