Հա

Հասարակական

Չորեքշաբթի, 01 Նոյեմբերի 2017 09:30

98-ամեայ ամերիկուհին տեղափոխւել է ծերանոց՝ 80-ամեայ որդուն խնամելու համար

Զաւակի հանդէպ մայրական սէրն աշխարհում ամենաուժեղ ու վեհ զգացմունքներից է, որի ապացոյցներից մէկը ստորեւ ֆոտոշարքով ներկայացւած յուզիչ պատմութիւնն է:

«alikonline.ir» - Զաւակի հանդէպ մայրական սէրն աշխարհում ամենաուժեղ ու վեհ զգացմունքներից է, որի ապացոյցներից մէկը ստորեւ ֆոտոշարքով ներկայացւած յուզիչ պատմութիւնն է:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպես նշում է «Big Picture»-ը, 98-ամեայ Ադա Քիթինգը տեղափոխւել է ծերանոց, որպէսզի կարողանայ այնտեղ խնամել իր 80-ամեայ որդուն՝ Թոմին:

Յայտնի է, որ Ադան Թոմից բացի ունեցել է եւս 3 երեխայ, որոնք մահացել են վաղ հասակում:

2013 թ. մասնագիտութեամբ նկարիչ ու դեկորատոր Թոմը յայտնւել է ծերանոցում, քանի որ նրան մշտական խնամք էր հարկաւոր:

Աղբիւրը նկատում է, որ Ադան ու որդին անբաժան են, սիրում են ամէն ինչ միասին անել՝ յատկապէս հեռուստացոյց դիտել:

«Այնքան ուրախ եմ, որ մայրիկս հիմա այստեղ է ապրում: Նա ինձ խնամում է ու երբեմն էլ նկատողութիւն անում՝ ասելով՝ «քեզ կարգին պահիր»,- պատմել է Թոմը:

Յայտնի է, որ Ադայի թոռնուհին ու ընտանիքի միւս անդամները պարբերաբար այցելում են նրանց: Մինչդեռ ծերանոցի աշխատակիցները նկատել են, որ հազւադէպ է պատահում, որ մայր ու որդի յայտնւեն նոյն ծերանոցում:

«Դու երբեք չես դադարում մայր լինել»,- ասել է Ադան:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։