Հա

Հասարակական

02/11/2017 - 08:10

Գիտափորձ. «Քնի պակասն ազդում է մեր հոգեկանի վրայ»

Անցած հանգստեան օրերին ձմեռային ժամանակի անցնելը շատ երկրների բնակիչների հնարաւորութիւն ընձեռեց աւելի երկար քնել: Եւ դա, ընդհանուր առմամբ, վատ չէ, քանի որ արեւմտեան երկրների, այդ թւում եւ Մեծ Բրիտանիայի բնակիչների մօտ քնի խրոնիկական պակաս է դիտւում: 

«alikonline.ir» - Անցած հանգստեան օրերին ձմեռային ժամանակի անցնելը շատ երկրների բնակիչների հնարաւորութիւն ընձեռեց աւելի երկար քնել: Եւ դա, ընդհանուր առմամբ, վատ չէ, քանի որ արեւմտեան երկրների, այդ թւում եւ Մեծ Բրիտանիայի բնակիչների մօտ քնի խրոնիկական պակաս է դիտւում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Քնի ուսումնասիրման բրիտանական կենտրոնի տւեալների համաձայն, միջին վիճակագրական բրիտանացին միջին հաշւով օրական քնում է 6.5 ժամ, ինչը անբաւարար է մարդկանց ճնշող մեծամասնութեան համար:

Բազմաթիւ հետազօտութիւններ ցոյց են տւել, որ, կրճատելով քնի ժամանակը, մենք կարող ենք լրջօրէն վնասել մեր առողջութիւնը: Ընդամենը մի քանի գիշերւայ վատ քունը կարող է ազդել արեան մէջ շաքարի մակարդակի վրայ եւ նպաստել չափից աւելի ուտելուն:

Նաեւ փոփոխութիւններ կարող են դիտւել նոյնիսկ ԴՆԹ-ի մակարդակով: Մի քանի տարի առաջ «BBC»-ի «Trust Me I՚m a Doctor» (Ձեր բժիշկը) հեռուստածրագիրը Սուրրէի համալսարանի հետ համատեղ անցկացւեց գիտափորձ. հետազօտութեան մասնակիցներին խնդրեցին մէկ շաբաթ քնի ժամանակը կրճատել ընդամենը մէկ ժամով: Սուրրէի համալսարանից դոկտոր Սայմոն Արչերը յայտնել է, որ քնի ժամանակի նման կրճատումը ազդել է բազմաթիւ գէների (մօտաւորապէս 500) աշխատանքի վրայ, այդ թւում՝ այն գէների, որոնք պատասխանատու է օրգանիզմում բորբոքային պրոցեսների առաջացման եւ դիաբետի զարգացման համար:

Պարզ է, որ քնի պակասը խիստ բացասաբար է ազդում մեր ֆիզիկական առողջութեան վրայ: Բայց ինչպէ՞ս է այն ազդում մեր հոգեկան վիճակի վրայ: «BBC»-ի «Trust Me I՚m a Doctor» հեռուստածրագիրը, Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ, ոչ մեծ գիտափորձ է անցկացրել: Այս անգամ հետազօտութեան մէջ ներգրաւել են այնպիսի մասնակիցների, որոնք կարող են պարծենալ խորը քնով: Նրանց հանդերձել են այնպիսի սարքերով, որոնք հետեւում են քնի փուլերին եւ դրա որակին:

Առաջին երեք գիշերները նրանք պէտք է քնէին ութ ժամ: Յաջորդ երեք գիշերներին նրանց թոյլատրւած էր քնել միայն չորս ժամ: Ամէն օր գիտափորձի մասնակիցները պատասխանում էին մի շարք հարցերի, որոնք պէտք է վեր հանէին նրանց հոգեբանական վիճակը, տրամադրութիւնների ու յոյզերի փոփոխութիւնները: Նաեւ նրանք տեսաօրագրեր էին վարում:

Իսկ որո՞նք են գիտափորձի արդիւնքները: Օքսֆորդի համալսարանի դոկտորանտ Սառա Ռիւը, որը ղեկավարում էր գիտափորձը, զարմացած էր այն բանից, թէ որքան արագ փոխւեց փորձարկւողների տրամադրութիւնը: «Նկատելիօրէն աճեց տագնապայնութեան, տխրութեան եւ սթրեսի մակարդակը, նաեւ նկատւեցին պսիխոզի նշաններ եւ միւս մարդկանց նկատմամբ անվստահութեան աճ»,- ասել է նա: «Հաշւի առնելով, որ նման փոփոխութիւններ նկատւեցին ընդամենը երեք գիշերւայ քնատութիւնից յետոյ, դա տպաւորիչ է»,- ասել է Սառա Ռիւը:

Յարակից լուրեր

  • Ինչո՞ւ է վտանգաւոր հանգստեան օրերին երկար քնելը
    Ինչո՞ւ է վտանգաւոր հանգստեան օրերին երկար քնելը

    Հանգստեան օրերին երկար քնելն օրգանիզմն աւելի ուժեղ է վնասում, քան պարբերաբար քիչ քնելը: Այս մասին նշւած է Կոլորադոյի համալսարանի գիտնականների հետազօտութեան մէջ, որը հրապարակւել է «Current Biology» ամսագրում:

  • Գիտնականները հաշւարկել են քնի կատարեալ տեւողութիւնը
    Գիտնականները հաշւարկել են քնի կատարեալ տեւողութիւնը

    Գիտնականները հաշւարկել են քնի կատարեալ տեւողութիւնը: Ինչպէս պարզել են Արեւմտեան Օնտարիոյի համալսարանին առընթեր Ուղեղի ինստիտուտի կանադացի գիտնականները, ուղեղի համար առաւել վտանգաւոր է 4 ժամից պակաս տեւողութեամբ քունը:

  • Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»
    Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»

    Քնի պակասը կամ գերյագեցւածութիւնը մեծացնում է սրտամկանի ինֆարկտի եւ ինսուլտի հաւանականութըւնը: Այս մասին յայտարարում են ԱՄՆ Հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների Սրտանօթային հիւանդութիւնների կանխարգելման դեպարտամենտի մասնագէտները: 

  • Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ
    Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ

    Սուրճի օգտագործումը կարող է մարդու քնի որակի վրայ բացասական ազդեցութիւն ունենալ՝ ուղեղի վրայ ներգործելու պատճառով: Տարիներ շարունակ ամէն օր սուրճ խմելու հետեւանքով կարող է քնի ցմահ վատթարացում առաջանալ՝ այն պատճառով, որ սուրճը սեղմում է մարդու ուղեղի այն հատւածը, որը պատասխանատու է քնի համար, պնդում են հարաւկորէական համալսարանի գիտնականները:

  • Եւրոպայի օդանաւակայաններում քնի խցիկներ կը յայտնւեն
    Եւրոպայի օդանաւակայաններում քնի խցիկներ կը յայտնւեն

    Այս տարի եւրոպական օդանաւակայաններում կարող են յայտնւել  քնելու համար անհատական խցիկներ: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։