Հա

Հասարակական

Կիրակի, 05 Նոյեմբերի 2017 08:10

Մարդկանց աւելի շատ յուզում են շներն ու երեխաները, քան միւս մարդիկ

Մարդիկ միեւնոյն իրավիճակում աւելի շատ շներին են խղճում, քան մարդկանց։ Այս մասին ասւած է Բոսթոնի Հիւսիսարեւելեան համալսարանի գիտնականների իրականացրած հետազօտութեան մէջ, որը հրապարակւել է «Society & Animals» ամսագրում։ 

«alikonline.ir» - Մարդիկ միեւնոյն իրավիճակում աւելի շատ շներին են խղճում, քան մարդկանց։ Այս մասին ասւած է Բոսթոնի Հիւսիսարեւելեան համալսարանի գիտնականների իրականացրած հետազօտութեան մէջ, որը հրապարակւել է «Society & Animals» ամսագրում։ Գրում է «news.am»-ը:

Գիտնականները 240 ուսանողների ցոյց են տւել թերթում յայտնւած գրառում այն մասին, որ բէյսբոլի մականով չարագործը յարձակւել է մէկի վրայ, կոտրել նրա ոտքը, վնասւածքներ հասցրել։

Ընդ որում, գիտնականները հետազօտութեան ժամանակ «զոհին» փոխում էին։ Դա մերթ 1 տարեկան երեխայ էր լինում, մերթ 30-ամեայ չափահաս, մերթ 6-ամեայ շուն։ Դրանից յետոյ նրանք գնահատել են մարդկանց մօտ կարեկցանքի աստիճանը։

Պարզւել է, որ փորձի մասնակիցները հաւասարաչափ խղճացել են շանն ու երեխային, իսկ չափահասի նկատմամբ կարեկցանքը շատ քիչ չէ եղել։

Դրա հիման վրայ գիտնականները 2 եզրակացութիւն են արել։ Առաջին՝ մարդիկ կենդանիներին ընտանիքի անդամի պէս են վերաբերւում։ Երկրորդ՝ կարեկցանքի զգացողութեան վրայ, հաւանաբար, ազդում է զոհի անօգնականութեան հանգամանքը։ Չափահասին քիչ խղճալու պատճառներից մէկը կարող է լինել այն, որ միգուցէ ինքն է կատարւածի համար մեղաւոր եղել։

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։