Հա

Հասարակական

Կիրակի, 05 Նոյեմբերի 2017 13:30

«Refiner». «Զապէլ Եսայեանն աշխարհի ամենաանվախ կանանցից մէկն է»

Աշխարհի ամենախիզախ կանանց հնգեակում ընդգրկւել է նաեւ Զապէլ Եսայեանի անունը։

Ամերիկեան «Refinery29» կայքի կազմած վարկանիշի համաձայն` մարդկութեան պատմութեան ամենախիզախ կանանցից մէկը հայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս Զապէլ Եսայեանն է։

«alikonline.ir» - Աշխարհի ամենախիզախ կանանց հնգեակում ընդգրկւել է նաեւ Զապէլ Եսայեանի անունը։

Ամերիկեան «Refinery29» կայքի կազմած վարկանիշի համաձայն` մարդկութեան պատմութեան ամենախիզախ կանանցից մէկը հայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս Զապէլ Եսայեանն է։ Տեղեկացնում է «armeniasputnik.am»-ը:

«Զապէլ Եսայեանը փայլուն կնոջ օրինակ է, որն ապրել է այնպիսի ժամանակներում, երբ խելացի ու հաստատակամ լինելը ամենավտանգաւոր յատկանիշներից էր»,- գրում է պարբերականը։

Այս տարւայ մարտին Փարիզի փողոցներից մէկը կոչւեց Զապէլ Եսայեանի անունով։

Զապէլ Եսայեանը ծնւել է 1878 թւականին Կոստանդնուպոլսի Սիլիհտարի պարտէզներ թաղամասում։ 1892 թւականին աւարտել է Սկիւտարի Սուրբ Խաչ վարժարանը, Փարիզում հետեւել Սորբոնի եւ Կոլեջ դը Ֆրանսի գրականութեան ու փիլիսոփայութեան դասընթացներին։

1900 թւականին ամուսնացել է նկարիչ Տիգրան Եսայեանի հետ եւ երկու դուստր լոյս աշխարհ բերել։ 1908 թւականին վերադարձել է Պոլիս եւ տեսել, թէ թուրքական իշխանութիւնն ինչպէս է վերաբերւում հայերին։ 1909 թւականին նա մեկնել է Կիլիկիա, 1911-ին հրապարակել «Աւերակներու մէջ» գործը։

1915-ին խոյս տալով ձերբակալութիւնից՝ ապաստանել է Բուլղարիայում, ապա Թիֆլիսում, եղեռնի մասին յիշողութիւններ հրատարակել Բաքւի «Գործ» ամսագրում։ 1918 թւականին Մերձաւոր եւ Միջին Արեւելքի երկրներում կազմակերպել է հայ տարագիրների եւ ողբերի հաւաքման ու տեղավորման գործը։ Այդ տարիներին գրել է «Վերջին բաժակը» (1916), «Հոգիս աքսորեալ» (1919) վիպակները, բողոքել քաղաքական եւ սոցիալական անարդարութիւնների դէմ։ 1926 թւականին այցելել է Հայաստան եւ ստացած տպաւորութիւններն ամբողջացրել «Պրոմեթէոս ազատագրուած» (1928) գրքում։ 1933 թւականին հաստատւել է Խորհրդային Հայաստանում։

1933 թւականին գրողի տեղափոխութիւնը Խորհրդային Հայաստան ճակատագրական եղաւ. աշխատանքի հրաւէր ստացաւ Երեւանի պետական համալսարանից։ Ժամանակաշրջանը համընկաւ ստալինեան բռնապետութեան տարիներին։ 1936 թւականին գրողների միութիւնում իր ելոյթին յաջորդում է այդ տարիներին զանգւածային դարձած չարագուշակ երեւոյթը՝ չսպասւած ժամին դռան թակոցը, ապա եւ ձերբակալութիւնը։ Բաքխի բանտից գրողի գրած նամակները խօսուն են՝ նոյն տոկուն, խիզախ կեցւածքը։ Նրա կեանքի դրամատիկական աւարտը՝ ողբերգական մահւան հանգամանքները մինչ այժմ անյայտ են։

Որոշ տւեալներով, նա մահացել է 1943 թւականին։

Յարակից Հրապարակումներ

  • Բռնաճնշումներն ու փախուստը՝ պատմական շրջափուլի մաս
    Բռնաճնշումներն ու փախուստը՝ պատմական շրջափուլի մաս

    «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի Երեւանեան պրեմիերային ցուցադրւեց հայկական ծագումով թուրք ռեժիսոր եւ սցենարիստ Օզջան Ալփերի «Քամու յուշեր» (2015 թ.) ֆիլմը:
    Ֆիլմը նկարիչ եւ լրագրող Արամի մասին է, ով Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ քաղաքական պատճառներով ստիպւած է փախչել Ստամբուլի իր խմբագրութիւնից՝ կեանքը փրկելու համար:

  • ԳՐՔԵՐԻ ԱՇԽԱՐՀ - «Աւերակների մէջ»՝ ծանօթ-անծանօթ Զապէլ Եսայեանը
    ԳՐՔԵՐԻ ԱՇԽԱՐՀ - «Աւերակների մէջ»՝ ծանօթ-անծանօթ Զապէլ Եսայեանը

    Թէեւ Երեւանում գրող, կանանց եւ մարդու իրաւունքների պաշտպան Զապէլ Եսայեանի անւան փողոց կայ, մարդիկ այն առաւել յաճախ յիշում են հին՝ Նոյեմբերեան անւանմամբ: Մի քանի տարի առաջ հայ եւ համաշխարհային գրականութեան կարեւոր անուններից մէկն անյայտ էր շատերի համար: Այսօր շատ բան է փոխւել: Նրա գործերից մի քանիսն արդէն թարգմանւել են, իսկ բոլորովին վերջերս ԱՄՆ-ում լոյս է տեսել «Աւերակների մէջ» վաւերագրութեան անգլերէն թարգմանութիւնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։