Հա

Հասարակական

05/11/2017

Ինչու՞ են որոշ մարդիկ դժւարութեամբ աղից հրաժարւում

Շատ աղ ուտելու ցանկութիւնը կախւած է թքում պարունակւող սպիտակուցներից։

Հետազօտութեան հեղինակները յայտնաբերել են, որ աղի նկատմամբ բարձր եւ պակաս զգայունութեամբ մարդկանց մօտ թքի մէջ որոշ սպիտակուցների խտութիւնը տարբերւում է։ 

«alikonline.ir» - Շատ աղ ուտելու ցանկութիւնը կախւած է թքում պարունակւող սպիտակուցներից։ Այս մասին ասւած է «Journal of Agricultural and Food Chemistry» ամսագրում լոյս տեսած յօդւածում։ Գրում է «news.am»-ը:

Հետազօտութեան հեղինակները յայտնաբերել են, որ աղի նկատմամբ բարձր եւ պակաս զգայունութեամբ մարդկանց մօտ թքի մէջ որոշ սպիտակուցների խտութիւնը տարբերւում է։ Հաւանաբար, այս եզրակացութիւնը կօգնի նատրիումի ցածր պարունակութեամբ մթերքները գրաւիչ դարձնել այն մարդկանց համար, որոնց դրանք դուր չեն գալիս։

Գիտնականները կամաւորներին խնդրել են գնահատել նատրիումի քլորիդի տարբեր լուծոյթներում աղի մակարդակը։ Յետոյ կամաւորներին բաժանել են 2 խմբի՝ կախւած աղի նկատմամբ զգայունութեան աստիճանից։ Հեղուկային քրոմատագրութեան եւ մաս-սպեկտրոմետրիայի մեթոդներով մասնագէտները մասնակիցների թքի մէջ մի քանի սպիտակուցների տարբեր խմբեր են գտել, որոնց խտութիւնը թքում տարբերւել է։

Էական տարբերութիւն են նկատել հանգստի վիճակում թքից վերցրած նմուշների մէջ՝ ի տարբերութիւն այն նմուշների, որոնք վերցրել են աղի լուծոյթից յետոյ։

Աղի նկատմամբ զգայուն կամաւորների մօտ հանգստի վիճակում թքի մէջ աւելի շատ էնդոպեպտիդազ է յայտնաբերւել։ Դրանք ֆերմենտներ են, որոնք ճեղքում են  պեպտիդային հանգոյցները։ Հետազօտողների կարծիքով այդ ֆերմենտները կարող են մոդիֆիկացնել նատրիումային խողովակները, որի հետեւանքով բջիջներին աւելի շատ նատրիում է հասնում։ Կամ դրանք նպաստում են պեպտիդների առաջացմանը, որոնք ուժեղացնում են աղի համը։

Յարակից լուրեր

  • Գիտնականները պարզել են, թէ որ սպասքը կարող է քաղցկեղ առաջացնել
    Գիտնականները պարզել են, թէ որ սպասքը կարող է քաղցկեղ առաջացնել

    Չայրւող մակերեսով սպասքում առկայ նիւթերը մարդու օրգանիզմում յայտնւելու դէպքում կարող են քաղցկեղի հետեւանք դառնալ: 

  • Մշտական սթրեսը կարող է տեսողութեան կորուստի յանգեցնել
    Մշտական սթրեսը կարող է տեսողութեան կորուստի յանգեցնել

    Մշտական ստրեսը կարող է տեսողութեան կորուստի յանգեցնել։ Նման եզրակացութեան են հանգել հետազօտողները՝ պրոֆեսոր Բերնհարթ Սաբելի ղեկավարութեամբ, որը Գերմանիայում Մագդեբուրգեան համալսարանին կից բժշկական հոգեբանութեան ինստիտուտի տնօրէնն է։

  • Ապացուցւել է աղի մահացու վտանգը
    Ապացուցւել է աղի մահացու վտանգը

     

    ոստոն քաղաքի Բրիգհեմի կանանց հիւանդանոցի ամերիկացի մասնագէտներն ապացուցել են, որ մեծ քանակութեամբ աղի օգտագործումը կապւած է վաղաժամ մահւան ռիսկի մեծացման հետ: 

  • Սննդակարգի փոքր խախտումները օգնում են նիհարելուն
    Սննդակարգի փոքր խախտումները օգնում են նիհարելուն

    Նոյնիսկ ամենախիստ սննդակարգերը յաճախ կորցնում են իրենց արդիւնաւէտութիւնը, քանի որ օրգանիզմը սովորում է այն իրողութեանը, որ քիչ կալորիաներ է ստանում ու սկսում է էներգիա «պաշարել» ու աւեի քիչ կալորիա այրել։ Ընդ որում մարդը, բնականաբար, դադարում է նիհարել։

  • Մարդիկ սկսել են յիմարանալ
    Մարդիկ սկսել են յիմարանալ

    Նորւեգիայի Տնտեսական հետազօտութիւնների «Ragnar Frisch» կենտրոնի մասնագէտները վերջին մի քանի տասնամեակների ընթացքում մարդու ինտելեկտի մակարդակի անկում են նկատել: Գիտնականները գիտական աշխատանքներն իրականացրել են զինւորական ծառայութեան անցած նորւեգացիների ինտելեկտի (IQ թեստ) մակարդակի թեստերի հիման վրայ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։