Հա

Հասարակական

Երկուշաբթի, 06 Նոյեմբերի 2017 10:00

5 ախտանշան, որոնք չի կարելի անտեսել

Որոշ ախտանշաններ ոչ մի սարսափելի բանի մասին չեն վկայում, իսկ որոշներն էլ յատուկ ուշադրութիւն են պահանջում։ Թերապեւտ էւելին Լիւինը կազմել է այն ախտանշանների ցուցակը, որոնք ոչ մի դէպքում չի կարելի անտեսել։ 

«alikonline.ir» - Որոշ ախտանշաններ ոչ մի սարսափելի բանի մասին չեն վկայում, իսկ որոշներն էլ յատուկ ուշադրութիւն են պահանջում։ Թերապեւտ էւելին Լիւինը կազմել է այն ախտանշանների ցուցակը, որոնք ոչ մի դէպքում չի կարելի անտեսել։ Տեղեկացնում է «news.am»-ը:

 

Յանկարծակի փորացաւ

Փորացաւեր ունենում են գրեթէ բոլորը, բայց եթէ ցաւը յանկարծակի է յայտնւել եւ շատ ուժեղ է, ցանկալի է դիմել բժշկի։ Նման ցաւերը կարող են մատնանշել մի շարք խնդիրներ, այդ թւում՝ կոյր աղիի բորբոքում, փորկապութիւն, ձւարանի կիստայի կամ աորտայի պայթելը։

Աղիներում սուր ցաւի դէպքում նոյնպէս մասնագէտը խորհուրդ է տալիս արագ շտապ օգնութիւն կանչել։

 

Հեւոց՝ առանց պատճառի

Եթէ Դուք առանց  պատճառների հեւում էք, եթէ շնչելը դժւարացել է, եւ չկան ակնյայտ պատճառներ, արագ դիմէք բժշկի, քանի  որ դա կարող է թոքային էմբոլիայի նախանշան լինել։ Այս խնդրին  յաճախ բախւում են օրալ հակաբեղմնաւորիչներ ընդունող կանայք, ծխողները եւ երկար նստակեաց կեանք վարողները։

Առանց պատճառների հեւոցը նաեւ ասթմայի, թոքաբորբի, խուճապային յարձակման եւ այլ խնդիրների նշան կարող է լինել։

 

Յանկարծակի գլխացաւ

Գլխացաւեր ժամանակ առ ժամանակ բոլորս էլ ունենում ենք։ Բայց եթէ ցաւը յանկարծակի է վրայ հասնում եւ շատ ուժեղ է լինում, այն չարժէ անտեսել․ դրա պատճառը կարող է լինել ուղեղում արնահոսութիւնը, որը վտանգաւոր է։

 

Անյագ ծարաւ

Եթէ Դուք սկսել էք սովորականից շատ ջուր խմել, բայց․ միեւնոյնն է, անընդհատ ծարաւ էք, ուրեմն դիմէք բժշկի։ Դա կարող է շաքարախտի նշան լինել։

 

Կրծքում, պարանոցի, ծնօտի, մէջքի կամ ձեռքի շրջանում ճնշում կամ ցաւ

Կրծքում ցաւերը ինֆարկտի ամենատարածւած նշաններից են։ Բայց կան նաեւ այլ նշաններ, օրինակ, անսովոր յոգնածութիւն, օդի պակաս, ցաւ վզի, ծնօտի, մէջքի կամ ձեռքերի շրջանում։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։