Հա

Հասարակական

Չորեքշաբթի, 08 Նոյեմբերի 2017 08:20

ՄԱԿ. «Վերջին երկու տարում Եմէնում սպանւել ու վիրաւորւել են 14 հազարից աւելի խաղաղ բնակիչ»

2015 թւականի մարտից աւելի քան 14 հազար խաղաղ բնակիչ է սպանւել կամ վիրաւորւել Եմէնում ծաւալւած զինւած հակամարտութեան հետեւանքով:

«alikonline.ir» - 2015 թւականի մարտից աւելի քան 14 հազար խաղաղ բնակիչ է սպանւել կամ վիրաւորւել Եմէնում ծաւալւած զինւած հակամարտութեան հետեւանքով: Այս մասին ըստ «panorama.am»-ի՝ նոյեմբերի 7-ին Ժնեւում կայացած ճեպազրոյցում ներկայացրել է ՄԱԿ-ի մարդու իրաւունքների գծով գերագոյն կոմիսարի վարչութեան (ՄԻԳԿՎ) պաշտօնական ներկայացուցիչ Ռուփերթ Քոլւիլը:

«Ներկայացւած թւում 5 հազար 295-ը սպանւած են, 8 հազար 873-ը՝ վիրաւոր։ Այս տեղեկութիւններն ստուգւած են ՄԻԳԿՎ-ի եմէնեան գրասենեակի կողմից, սակայն իրական թիւը, հաւանաբար, զգալիօրէն աւելի մեծ է»,- նշել է Քոլւիլը:

Անդրադառնալով Եմէնի շրջափակմանը, որը սահմանւել է Սաուդական Արաբիայի գլխաւորած կոալիցիայի կողմից, պաշտօնական ներկայացուցիչն ասել է, որ ՄԻԳԿՎ-ում «խիստ անհանգստացած են» այն բանից, որ այդ որոշումը կարող է «բացասաբար ազդել անմեղ քաղաքացիական բնակչութեանն օգնութիւն ցուցաբերելու վրայ»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։