Հա

Հասարակական

Չորեքշաբթի, 08 Նոյեմբերի 2017 08:25

1896 թւականին ծնւած չիլլիացին յաւակնում է աշխարհի ամենածեր մարդու կոչմանը

Չիլլիի բնակիչ Սելինօ Վիլանուեւա Ջարամիլոն 121 տարեկան է. նա յաւակնում է աշխարհի ամենածեր մարդու կոչմանը, յայտնում է «The Guardian»-ը՝ մանրամասնելով, որ տղամարդը ծնւել է 1896 թւականին: Դա նշանակում է, որ  Սելինոն 4 տարով մեծ է Գինէսի գրքի ներկայիս ռեկորդակրից՝ 117-ամեայ Նաբի Տաջիմայից: 

«alikonline.ir» - Չիլլիի բնակիչ Սելինօ Վիլանուեւա Ջարամիլոն 121 տարեկան է. նա յաւակնում է աշխարհի ամենածեր մարդու կոչմանը, յայտնում է «The Guardian»-ը՝ մանրամասնելով, որ տղամարդը ծնւել է 1896 թւականին: Դա նշանակում է, որ  Սելինոն 4 տարով մեծ է Գինէսի գրքի ներկայիս ռեկորդակրից՝ 117-ամեայ Նաբի Տաջիմայից: Գրում է «tert.am»-ը:

Երկարակեացի խօսքով՝ 20 տարի առաջ իր տանը հրդեհ է բռնկւել, ինչի հետեւանքով այրւել է ոչ միայն տունը, այլեւ՝ տարիքն ապացուցող ծննդեան վկայականը:

Այնուհանդերձ՝ տղամարդու անձը հաստատող փաստաթղթում նշւած է, որ նա ծնւել է 1896 թւականին: Հետաքրքրական է, որ քարտը երկարակեացին է յանձնել անձամբ Չիլլիի արդարադատութեան նախարարը: Իշխանութիւնների տւեալներով՝ Սելինոն ծնւել է 1896 թւականի յուլիսի 25-ին՝ Ռիօ Բուէնօ քաղաքում: Յայտնի է, որ նա միշտ գիւղատնտեսական ոլորտի աշխատող է եղել:

Հետաքրքրական է, որ Սելինոյի ծննդեան 115-ամեակի առթիւ երկրի նախագահ Սեբաստիան Պինիէրան նախարարների ուղեկցութեամբ այցելել է տղամարդուն ու նրան նւէրներ յանձնել:

Այժմ 121-ամեա Սելինոն գրեթէ լիովին կոյր է ու խուլ: Անատամ լինելու պատճառով նրա խօսքը դժւար է հասկացւում: Բացի այդ, նա մեծ դժւարութեամբ է տեղաշարժւում: Յայտնի է, որ Սելինոն երբեւէ ամուսնացած չի եղել ու ժառանգներ չունի:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։