Հա

Հասարակական

Չորեքշաբթի, 08 Նոյեմբերի 2017 09:25

Գիտնականները պարզել են, թէ ինչով է քնատութիւնը վտանգաւոր շրջապատողների համար

Քնի պակասն ազդում է այն բանի վրայ, թէ ինչպէս ենք մենք նայում աշխարհին: Այս եզրակացութեանն են յանգել Լոս Անջելէսի Կալիֆորնիական համալսարանի գիտնականները: 

«alikonline.ir» - Քնի պակասն ազդում է այն բանի վրայ, թէ ինչպէս ենք մենք նայում աշխարհին: Այս եզրակացութեանն են յանգել Լոս Անջելէսի Կալիֆորնիական համալսարանի գիտնականները: Նրանց հետազօտութեան արդիւնքները հրապարակւած են «Nature Communications» հանդէսում, տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Գիտնականները վերլուծութեան են ենթարկել էպիլեպսիայով հիւանդ 12 մարդկանց ուղեղները. հիւանդները պէտք է հնարաւորինս արագ ըստ կատեգորիաների բաշխէին տարբեր պատկերներ: Որքան աւելի քնկոտ էին նրանք, այնքան աւելի դժւար էր նրանց համար դա անել: Նրանց ուղեղում ներընտելացւած էլեկտրոդները ցոյց են տւել, որ դրա բջիջների աշխատանքի արագութիւնը նւազել է իրենց իսկ հիւանդների արձագանգման արագութեան հետ մէկտեղ:

«Մենք կլանւած հետեւում էինք, թէ ինչպէս է քնատութիւնը դանադաղեցնում ուղեղի ակտիւութիւնը: Սովորական իրավիճակում արագ գործող ներոններն արձագանգում էին դանդաղ, աւելի պակաս արդիւնաւէտութեամբ էին աշխատում եւ այլ բանի անցնում աւելի երկար ժամանակ, քան սովորաբար»,- նշել է դոկտոր Իւվալ Նիրը, որը գլխաւորել է հետազօտութիւնները:

Նաեւ գիտնականները պարզել են, որ ուղեղի այն գօտիներում, որոնցում վատ էին աշխատում բջիջները, դանդաղել են նաեւ ուղեղային ալիքները. այսինքն՝ դրա մասերը բառացիօրէն «քնել են», թէեւ մարդն իրականում արթուն է եղել: Դա կարող է առաջացնել յիշողութեան ժամանակաւոր խանգարումներ եւ տեսողութեան խնդիրներ: Այսպէս, աւտոմոբիլի առջեւ նստած քնատ մարդը կարող է չնկատել առջեւից գնացող հետիոտնին: Քնատութիւնը մեր ուղեղի վրայ այնպիսի ազդեցութիւն է գործում, որը համեմատելի է չափազանց մեծ քանակութեամբ ալկոհոլի գործածման արդիւնքի հետ, ասում է հետազօտութեան հեղինակներից մէկը՝ նեարդավիրաբուժութեան պրոֆեսոր դոկտոր Իցհակ Ֆրիդը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։