Հա

Հասարակական

Շաբաթ, 11 Նոյեմբերի 2017 08:00

Ստամբուլում «Zara»-ի գնորդները նոր ձեռք բերւած հագուստի գրպաններում օգնութիւն խնդրող երկտողեր են յայտնաբերում

Ստամբուլում «Zara» հագուստի ցանցի խանութներից գնումներ կատարողները սկսել են օգնութեան մասին երկտողեր յայտնաբերել գնւած ապրանքների գրպաններում եւ պիտակների վրայ: 

«alikonline.ir» - Ստամբուլում «Zara» հագուստի ցանցի խանութներից գնումներ կատարողները սկսել են օգնութեան մասին երկտողեր յայտնաբերել գնւած ապրանքների գրպաններում եւ պիտակների վրայ: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս յայտնում է «Euromag»-ը, երկտողերից մէկի վրայ գրւած է եղել. «Ես կարել եմ այս հագուստը, որը դուք պատրաստւում էք գնել, սակայն ինձ դրա համար չեն վճարել»:

Այսպիսով, նորաձեւութեան տան աշխատակիցները բողոքում են, որ իրենց չեն վճարում աշխատանքի դիմաց, եւ խնդրում են օգնել համոզել գործատուին վճարել աշխատավարձի հաւաքւած պարտքը:

Գրութիւնների հեղինակները պնդում են, որ աշխատել են «Bravo Tekstil» երկրոդային արտադրական ընկերութիւնում, սակայն այն յանկարծակիօրէն փակւել է՝ չվճարելով մի քանի ամսւայ աշխատավարձը: «Bravo Tekstil»-ը հագուստ է արտադրում նաեւ «Mango»-ի եւ «Next»-ի համար:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։