Հա

Հասարակական

11/11/2017

Գիտնականները պատմել են, թէ ինչով է վտանգաւոր քնելուց առաջ ուտելը

Երեկոյեան ուտելը ոչ միայն յանգեցնում է աւելորդ քաշի, այլեւ մեծացնում է սիրտ-անօթային հիւանդութիւնների եւ շաքարախտի զարգացման վտանգները: Համապատասխան հետազօտութիւնը հրապարակւած է «Experimental Physiology» հանդէսում:

«alikonline.ir» - Երեկոյեան ուտելը ոչ միայն յանգեցնում է աւելորդ քաշի, այլեւ մեծացնում է սիրտ-անօթային հիւանդութիւնների եւ շաքարախտի զարգացման վտանգները: Համապատասխան հետազօտութիւնը հրապարակւած է «Experimental Physiology» հանդէսում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են վնասակար ճարպերի՝ տրիգլիցերիդների մակարդակն այն առնետների արեան մէջ, որոնց կերակրել են օրւայ տարբեր ժամերի: Առաջին խմբի կենդանիները կերն ստացել են սովորական ռեժիմով, իսկ միւսներին լրացուցիչ բաժին են տւել քնից առաջ: Գիտափորձի ընթացքում պարզւել է, որ երկրորդ խմբի կրծողների մօտ արեան մէջ ճարպերի քանակն զգալիօրէն բարձր է եղել: Հետազօտողները նշում են, որ այդ ցուցանիշներն էականօրէն մեծացնում են շաքարախտի եւ սրտի հետ կապւած խնդիրների վտանգը:

Գիտնականների տւեալներով՝ առնետների վերաբերեալ ստացւած տւեալները կիրառելի են նաեւ մարդու համար: Մասնագէտները խորհուրդ են տալիս չանտեսել կենսաբանական ժամացոյցը եւ օրգանիզմը սննդով չծանրաբեռնել այն պահին, երբ նրան ժամանակ է անհրաժեշտ հանգստանալու համար, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի» գործակալութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։