Հա

Հասարակական

12/11/2017 - 12:20

Հայաստանը «կերել է» Եւրոպան. եւրոպացիների սիրած հայկական ուտեստների թոփ-հնգեակը

Գերմանական, ֆրանսիական, ռումինական եւ եւրոպական խոհանոցների այլ ուտեստները, որոնք յայտնի են ողջ աշխարհում՝ հին հայ ուտեստների վերամշակումներն են։ Դրանց բաղադրատոմսերն իրենց հետ Եւրոպա են տարել մեր հայրենակիցները, հիմնականում Անիի թագաւորութիւնից գաղթածները, կարծում է փորձագէտը։

«alikonline.ir» - Գերմանական, ֆրանսիական, ռումինական եւ եւրոպական խոհանոցների այլ ուտեստները, որոնք յայտնի են ողջ աշխարհում՝ հին հայ ուտեստների վերամշակումներն են։ Դրանց բաղադրատոմսերն իրենց հետ Եւրոպա են տարել մեր հայրենակիցները, հիմնականում Անիի թագաւորութիւնից գաղթածները, կարծում է փորձագէտը։

Ամբողջ աշխարհի գուրմանների սիրած եւրոպական խոհանոցի որոշ ուտեստների հիմքում աւանդական հայկական խոհանոցի բաղադրատոմսերն են։ «Sputnik» Արմենիան ներկայացնում է տարածւած եւրոպական այն ուտեստների թոփ- հնգեակը, որոնք, հաւանաբար, հայկական ծագում ունեն։

«Հայ խոհարարական աւանդոյթների զարգացման եւ պահպանման» հասրակական կազմակերպութեան նախագահ Սեդրակ Մամուլանը «Sputnik»  Արմենիայի թղթակցի հետ զրոյցում ասաց, որ հայկական խոհանոցն օգնել է հայերին չձուլւել ու պահպանել ազգայինը։

«Մեր պատմութեան ընթացքում պատմական հայրենիքից հայերի գաղթի մի քանի ալիք է եղել։ Նրանք, յարմարւելով այս կամ այն միջավայրին, չեն ձուլւել ոչ միայն լեզւի, այլ նաեւ խոհանոցի շնորհիւ»,- ասաց Մամուլեանը։

Նրա խօսքով՝ ազգային խոհանոցի ուտեստների բաղադրատոմսերը հասարակ բաղադրիչներից են կազմւած ու հեշտ են պատրաստւում։ Որոշ, ամենահեշտ բաղադրատոմսերը հայերից փոխառել են եւրոպական խոհարարները։ Դրանցից որոշներն էլ Եւրոպայում ապրող հայ խոհարարները ներառել են աւանդական եւրոպական խոհանոցի ուտեսների ցանկում։

 

Սոուսով ձուկ

Գէտի ձկից, ստեպղինից, նեխուրից ու լոլիկից պատրաստւած ուտեստը մեծ տարածում ունի Ռումինիայում։ Հայերն այնտեղ տեղափոխւել են 14-15-րդ դարերում։ Այդ բաղադրատոմսը տարածւած է եղել Անիի թագաւորութիւնում, այսօր այն պատրաստում են գրեթէ իւրաքանչիւր ռումինական ընտանիքում։

 

Խոզի լցոնած ստամոքս

Գերմանիայում տարածւած աւանդական գերմանական ուտեստը՝ խոզի լցոնած ստամոքսը, հաւանաբար, կապ ունի հայկական խոհանոցի հետ։ Լցոնի մնացորդները խառնում են կարտոֆիլի հետ ու դրանով լցնում խոզի ստամոքսը։ Չորս ժամ եփելուց յետոյ այն կարելի է մատուցել։ Այդ ուտեստի նախատիպը Հայաստանում մինչ այժմ պատրաստում են, սակայն օգտագործւում է ոչ թէ խոզի, այլ ոչխարի ստամոքսը։

 

Ականջապուր

Եւրոպացիների մօտ յատկապէս տարածւած է հին հայկական Ականջապուր ուտեստը։

«Դա  ապուր է, որի մէջ մսի կլորիկներ կան՝ հարուտ համեմունքով, որը նոյնպէս ազգային է։ Այդ բաղադրատոմսը յայտնի է նաեւ Ուկրայինայում»,- ասաց Մամուլեանը։

 

Բեարնեզ սոուս

Մեծ տարածում ունեցող ֆրանսիական Բեարնեզ սոուսը, որի պատրաստման համար օգտագործւում է ձւի դեղնուց, կիտրոնի հիւթ ու մանանեխ, ժամանակին յայտնի էր Կիլիկիայի հայերի շրջանում։

 

Մեղրով ու դարչինով եփած խնձոր

Հնուց հայերը մեղրով ու դարչինով եփած խնձոր էին պատրաստում՝ Վարդավառի առթիւ։ Այսօր այդ աղանդերն աշխարհում ամենայայտնիներից է։ Այն կարելի է տարբեր ձեւափոխումներով համտեսել, ինչպէս թանկ, այնպէս էլ ոչ այդքան թանկան հաստատութիւններում։

Հայաստանը մեծ պատմական ու մշակութային ժառանգություն ու զարմանալի խոհանոց  ունեցող երկիր է։ Հայկական աւանդական խոհանոցն արտացոլում է ժողովրդի աւանդոյթները, դրա համար այն շատ բազմազան է։

Յարակից լուրեր

  • Թուրք դեսպան.  «Թուրքիան չի բացել իր սահմանները Հայաստանի բեռնատարների համար»
    Թուրք դեսպան. «Թուրքիան չի բացել իր սահմանները Հայաստանի բեռնատարների համար»

    Նախօրէին թուրքական յայտնի «Haberturk» պորտալը, Թուրքիայում գործող` Հայկական անհիմն պնդումների դէմ պայքարի միութեան ղեկավար Գեոքսէլ Գիւլբէյին յղումով,  յայտնել էր, որ Անկարան թոյլ է տւել 400 հայկական բեռնատարների ամէն տարի Տրապիզոնի նաւահանգստից բեռնափոխադրումներ իրականացնել, ընդ որում` թոյլտւութիւնը տրամադրել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը:

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Դաշնակցութեան ներկայութիւնը՝ աներկբայ ու անփոխարինելի
    «Ապառաժ»-ի խմբագրական. Դաշնակցութեան ներկայութիւնը՝ աներկբայ ու անփոխարինելի

    Հայ իրականութեան մէջ վերջին 30 տարիներին ձեւաւորւած քաղաքական դաշտում ժամանակ առ ժամանակ ականատեսը եղանք քաղաքական ուժերի, որոնք անամպ երկնքում անհետացող ասուպների նման մի պահ երեւացին ու անհետացան: Քաղաքականութեան մէջ լինելն ինքնին պատասխանատւութիւն է, պատասխանատւութիւն, որը պէտք է կարողանալ կրել յարատեւօրէն, իսկ այդ պատասխանատւութեան զգացումը արտացոլւում է այն ժամանակ, երբ քաղաքականութիւն ես մտնում գաղափարական հենքով:

  • Լարիսա Ալավերդեան. «Արցախի հարցի ռազմավարութեան մէջ որեւէ նորութիւն ոչ միայն չի նկատւում, այլ հակառակը՝ կան թուլացման միտումներ»
    Լարիսա Ալավերդեան. «Արցախի հարցի ռազմավարութեան մէջ որեւէ նորութիւն ոչ միայն չի նկատւում, այլ հակառակը՝ կան թուլացման միտումներ»

    Արցախի հարցի վերաբերեալ անորոշութիւնն այսօր շատ աւելի մեծ է, քան եղել է նախկինում: «tert.am»-ի հետ զրոհցում նման տեսակէտ յայտնեց ՀՀ մարդու իրաւունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդեանը:

  • Խմբագրական. Ընտրական մշակոյթի կայացման կրամայականը
    Խմբագրական. Ընտրական մշակոյթի կայացման կրամայականը

    Պաշտօնական Երեւանը իր առջեւ դրած է առաջադրանք` 9 դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները աննախադէպ կազմակերպելու եւ կայացնելու առումով: Աննախադէպ ո՛չ միայն Հայաստանի վերանկախ հանրապետութեան պատմութեան մէջ, այլ նաեւ պաշտօնապէս կը յայտարարէ, որ ընտրութիւնները պէտք է կատարուին միջազգային ամէնէն բարձր նշաձողերը նուաճելով:

  • Բելառուսիայի ԱԳՆ-ի կոշտ պատասխանը՝ Փաշինեանին
    Բելառուսիայի ԱԳՆ-ի կոշտ պատասխանը՝ Փաշինեանին

    Բելառուսական «tut.by» պորտալը խնդրել է Բելառուսիայի ԱԳՆ մամուլի խօսնակ Ա. Գլազին մեկնաբանել ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի՝ նոյեմբերի 16-ին արած յայտարարութիւնը, թէ նա բացատրութիւն կը պահանջի Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից Ադրբեջանի դեսպանի հետ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը քննարկելու համար: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։