Հա

Հասարակական

Կիրակի, 12 Նոյեմբերի 2017 09:40

7 պատճառ այս աշնանն աւելի շատ արմաւ ուտելու համար

 

«alikonline.ir» - Արմաւը կարելի է անւանել աշնան ամենամեծ պահանջարկն ունեցող մթերքներից մէկը։ Գրում է «news.am»-ը:

Պարզւում է, որ այն ոչ միայն համեղ է, այլեւ շատ օգտակար առողջութեան համար։ Ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում այս աշնանը արմաւ աւելի յաճախ ուտելու մի քանի պատճառ․

1. Արմաւը դրական է ազդում մարսողական համակարգի վրայ ու օգնում է պայքարել փորկապութիւնների դէմ, քանի որ պարունակում է մեծ քանակութեամբ բջջանիւթ։ Հետաքրքիր է, որ արմաւները պարունակում են եւ լուծելի եւ չլուծւող մանրաթելեր, որոնք օգնում են մաքրել մարսողական համակարգը, դրանով իսկ աղիքներին հնարաւորութիւն տալով աւելի լաւ աշխատել։ Այս նիւթերը նաեւ նւազեցնում են կոլիտների, չարորակ ուռուցքների ու թութքի հաւանականութիւնը։

2. Արմաւը ամրապնդում է սրտի առողջութիւնը։ Համարւում է, որ արմաւը օգտակար է մի շարք սրտանօթայն հիւանդութիւնների կանխարգելման համար։

3. Արմաւները հարուստ են մագնիումով, իսկ այդ հանքանիւթը ունի հզօր հակաբորբոքային ու հանգստացնող ազդեցութիւն։

4. Արմաւը նւազեցնում է զարկերակային ճնշումը, դրանու իսկ եւս մէկ դրական ազդեցութիւն թողնելով սրտանօթային համակարգի վրայ։

5. Արմաւը նւազեցնում է ինսուլտի հաւանականութիւնը։ 14 տարւայ ընթացքում հրապարակւած 7 հետազօտութիւնների մետա վերլուծութիւնը ցոյց է տւել որ սննդակարգում իւրաքանչիւր 100 մգ. մագնիումի առկայութիւնը 9 տոկոսով նւազեցնում է ինսուլտի հաւանականութիւնը։

6. Արմաւը նպաստում է առողջ յղիութեանն ու ծննդաբերութեանը։ Բազմաթիւ հետազօտութիւններ յանգել են այն եզրակացութեան, որ արմաւը օգտակար է ապագայ մայրերի համար, քանի որ բարերար է ազդում յղիութեան ու ծննդաբերութեան վրայ։ Ծննդաբերութեանը նախորդող 4 շաբաթների ընթացքում արմաւի գործածումը զգալիօրէն նւազեցնում է ծննդաբերութեան արհեստական ստիմուլեացիայի անհրաժեշտութիւնը, նաեւ թեթեւացնում երկունքի ցաւերն ու կրճատում ծննդաբերութեան տեւողութիւնը։

7. Արմաւը լաւացնում է ուղեղի աշխատանքը։ Եթէ հաւատանք հետազօտութիւններին, որոնք հրապարակւել են «JAMA Internal Medicine» ամսագրում, վիտամին «B6»-ի բաւարար քանակութիւնը կապակցւած է ուղեղի աշխատանքի բարելաւման հետ։ Իսկ արմաւը հարուստ է այդ վիտամինով։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։