Հա

Հասարակական

Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2017 12:30

Թարմացւած տւեալներ. Զոհերի թիւնը հասել է 328-ի, տուժածներինը՝ 5340-ի

Նախօրէին Քերմանշահ նահանգը ցնցած հզօր երկրաշարժի զոհերի թիւնը հասել է 328-ի, իսկ տուժածներինը՝ 5340-ի:

«alikonline.ir» - Նախօրէին Քերմանշահ նահանգը ցնցած հզօր երկրաշարժի զոհերի թիւնը հասել է 328-ի, իսկ տուժածներինը՝ 5340-ի: Տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

Դատաբժշկական ծառայութեան մօտ գրանցւած 328 զոհերից 236-ը Սարփոլ-է Զահաբից են, 28-ը՝ Ղասր-է Շիրինից, 22-ը՝ Արեւմտեան Էսլամաբադից, 15-ը՝ Սալաս Բաբաջանից, 14-ը՝ Քարանդից, 10-ը՝ Քերմանշահից, 3-ը՝ Ջաւանրուդից:

Հանրապետութեան նախագահի յանձնարարականով,  տուժածներին անհրաժեշտ բուժօգնութիւն տրամադրելու եւ որոնողա-փրկարարական աշխատանքները կազմակերպելու նպատակով մոբիլիզացւել են երկրի բոլոր միջոցները:

Իրավիճակին մօտիկից ծանօթանալու, եւ խնդիրները տեղում կարգաւորելու նպատակով աղէտի գօտի է այցելել կառավարութեան բարձրաստիճան պատւիրակութիւնը՝ ներքին գործերի նախարարի գլխաւորութեամբ: Պատւիրակութեանը մաս են կազմում առողջապահութեան նախարարն ու Կարմիր մահիկ կազմակերպութեան ղեկավարը:

Աղէտի գօտի են այցելել նաեւ երկրի ԶՈՒ-ի՝ բանակի եւ Իսլ. յեղափոխութեան պահակազօրի հրամանատարները: Բանակն ու Պահակազօրը յայտարարել են, որ իրենց բոլոր հնարաւորութիւններն ու միջոցները մոբիլիզացնելու են աղէտից տուժածներին անհրաժեշտ օգնութիւնը տրամադրելու համար:

Յարակից Հրապարակումներ

  • Հզօր երկրաշարժը ցնցել է Թայւանը
    Հզօր երկրաշարժը ցնցել է Թայւանը

    Փետրւարի 6-ի ուշ երեկոյեան հզօր երկրաշարժը ցնցել է Թայւանի հիւսիս-արեւելեան ափերը:

  • Թեհրանը կրկին ցնցւեց
    Թեհրանը կրկին ցնցւեց

    Թեհրանի համալսարանի սէյսմոլոգիական ծառայութիւնը տեղեկացնում է, որ քիչ առաջ տեղական ժամանակով ժամը 00:54-ին ռիխտերի սանդղակով 4.2 մագնիտուտ հզօրութեամբ երկրաշարժը ցնցել է Թեհրանը: 

  • Թեհրանը ցնցւեց
    Թեհրանը ցնցւեց

    Երէկ տեղական ժամանակով ժամը 23:31-ին ռիխտերի սանդղակով 5.2 մագնիտուտ հզօրութեամբ երկրաշարժը ցնցել է Թեհրանը: 

  • Հ.Օ.Մ.-ի Ուրմիոյ մասնաճիւղի կազմակերպած օժանդակութիւնը Քերմանշահի կարօտեալներին
    Հ.Օ.Մ.-ի Ուրմիոյ մասնաճիւղի կազմակերպած օժանդակութիւնը Քերմանշահի կարօտեալներին

    Երկուշաբթի, 27 նոյեմբեր 2017-ին Հայ Օգնութեան միութեան Ուրմիոյ մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ, Սբ. Ստեփանոս ծխական եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում կազմակերպւեց թէյասեղան, որի հասոյթը, վարչութեան ծրագրաւորումով յատկացւելու էր Իրանի Քերմանշահ նահանգում 12 նոյեմբերին տեղի ունեցած երկրաշարժից տուժած հայրենակիցների անմիջական կարիքներին: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցագիր յղեց Քերմանշահի աղէտալի երկրաշարժի առիթով
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցագիր յղեց Քերմանշահի աղէտալի երկրաշարժի առիթով

    Ատրպատականի հայոց թեմի ազգային իշխանութեան, ժողովրդի եւ իր անունից, Սրբազան Հայրը խոր ցաւ է յայտնել բնական աղէտի պատճառած մարդկային կորուստների կապակցութեամբ, աղօթելով զոհերի, վիրաւորների եւ յատկապէս նրանց հարազտների հոգու խաղաղութեան համար՝ նրանց մաղթելով ապաքինում եւ համբերութիւն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։