Հա

Հասարակական

Երեքշաբթի, 14 Նոյեմբերի 2017 09:30

Քերմանշահի երկրաշարժ. Զոհերի թիւը հասել է 430-ի, տուժածներին ու վիրաւորներինը՝ 7156-ի

Քերմանշահի երկրաշարժի զոհերի թիւը հասել է 430-ի, տուժածներինը՝ 7156-ի:

«alikonline.ir» - Նոյեմբերի 12-ին Քերմանշահ նահանգում տեղի ունեցած աւերիչ երկրաշարժից յետոյ որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակւում են:

Հրապարակւած վերջին տւեալների համաձայն զոհերի թիւը հասել է 430-ի, իսկ տուժածներինն ու վիրաւորներինը՝ 7156-ի:

Հզօր երկրաշարժը հարւածել է նահանգի 7 քաղաքներին եւ 1930 գիւղերին: Աղէտի գօտում աւելի քան 12 հազար քաղաքային եւ գիւղական բնակելի շինութիւններ աւերւել են 100%-ով, իսկ շուրջ 45 հազարն էլ՝ մասնակի:

Անցեալ գիշերւայ ընթացքում շրջանում յետցնցումները շարունակւել են: Ընդհանուր առմամբ գրանցւել է 203 յետցնցում:

Ուժեղ յետցնցումներից առաջինը գրանցւել է ժամը 00:26-ին Ղասր-է Շիրինում եւ Քերմանշահում, որի հզօրութիւնը ռիխտերի սանդղակով կազմել է 4.1 մագնիտուտ: Երկրորդը՝ 4 մագնիտուտ հզօրութեամբ ժամը 04:38-ին, Սարփոլ-է Զահաբում:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։