Հա

Հասարակական

Երեքշաբթի, 14 Նոյեմբերի 2017 10:30

Երկրաշարժ՝ այս անգամ Լոռեստանում

Երկրի արեւմտեան շրջաններում երկրաշարժները շարունակւում են: Նոր ցնցումները գրանցւել են Լոռեստան նահանգում:

«alikonline.ir» - Երկրի արեւմտեան շրջաններում երկրաշարժները շարունակւում են: Նոր ցնցումները գրանցւել են Լոռեստան նահանգում:

Թեհրանի համալսարանի գէոֆիզիկայի կենտրոնը տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 14-ի առաւօտեան երկու երկրաշարժ է գրանցւել Լոռեստան նահանգի Քուհդաշտում:

Առաջին ցնցումը գրանցւել է ժամը 07:58-ին, հիւսիսային լայնութեան 33.842 եւ արեւելեան երկայնութեան 47.558 աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ. խորութեամբ, ռիխտերի սանդղակով 4.3 մագնիտուտ հզօրութեամբ:

Երկրորդ ցնցումը գրանցւել է ժամը 08:18-ին, հիւսիսային լայնութեան 33.85 եւ արեւելեան երկայնութեան 47.58 աշխարհագրական կոորդինատներով, ռիխտերի սանդղակով 4 մագնիտուտ հզօրութեամբ:

Աւերածութիւնների, զոհերի եւ տուժածների մասին տեղեկութիւն չի հաղորդւել:

Յատկանշական է, որ երէկ՝ նոյեմբերի 13-ին նոյն նահանգի Նուրաբադ շրջանում գրանցւել է եւս 6 երկրաշարժ: Դրանցից երկուսի հզօրութիւնը կազմել է 3.8 մագնիտուտ, իսկ միւս չորսինը՝ 3, 3.3, 3.5, 3.9:

Յարակից Հրապարակումներ

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցագիր յղեց Քերմանշահի աղէտալի երկրաշարժի առիթով
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցագիր յղեց Քերմանշահի աղէտալի երկրաշարժի առիթով

    Ատրպատականի հայոց թեմի ազգային իշխանութեան, ժողովրդի եւ իր անունից, Սրբազան Հայրը խոր ցաւ է յայտնել բնական աղէտի պատճառած մարդկային կորուստների կապակցութեամբ, աղօթելով զոհերի, վիրաւորների եւ յատկապէս նրանց հարազտների հոգու խաղաղութեան համար՝ նրանց մաղթելով ապաքինում եւ համբերութիւն:

  • Սէյսմոլոգները 2018 թւականին կանխատեսում են ողջ աշխարհում հզօր երկրաշարժերի աճ
    Սէյսմոլոգները 2018 թւականին կանխատեսում են ողջ աշխարհում հզօր երկրաշարժերի աճ

    2018 թւականին երկրի վրայ կարող է զգալիօրէն մեծանալ աւերիչ երկրաշարժերի թիւը: Նման եզրակացութեան են եկել գիտնականները՝ պարզելով, որ Երկրի պտտւելու արագութեան փոփոխութիւնն ուժեղ սէյսմիկ ակտիւութիւն է առաջացնում: 

  • Կոչ
    Կոչ

    Այսու կոչ ենք անում մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ Իրանի Քերմանշահ նահանգում տեղի ունեցած աւերիչ երկրաշարժից տուժած մեր հայրենակիցներին օգնելու համար, մասնակցեն ընդհանուր օգնութեան շտաբներին, կատարելով իրենց քաղաքացիական պարտականութիւնը՝ նիւթական եւ անհրաժեշտ իրերի տրամադրութեամբ, մարդասիրական օժանդակութիւններով:

  • Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի մարդասիրական օգնութիւնն երկրաշարժի տուժածներին
    Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի մարդասիրական օգնութիւնն երկրաշարժի տուժածներին

    Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը Իրանի արեւմտեան շրջաններում տեղի ունեցած աղէտալի երկրաշարժի տուժածներին մարդասիրական օգնութիւն ցուցաբերելու նպատակով, 10 միլիոն թուման արժէքով գոյք է տրամադրել Սպահանի Կարմիր մահիկ ընկերութեանը, որն արդէն ուղարկւել է աղէտի գօտի:

  • Նոր Ջուղայի Հայ Կանանց գթութեան միութեան մարդասիրական օգնութիւնը՝ Քերմանշահի աղէտալի երկրաշարժի տուժածներին
    Նոր Ջուղայի Հայ Կանանց գթութեան միութեան մարդասիրական օգնութիւնը՝ Քերմանշահի աղէտալի երկրաշարժի տուժածներին

    Իրանի Քերմանշահ նահանգում տեղի ունեցած աղէտալի երկրաշարժի տուժածներին մարդասիրական օգնութիւն ցուցաբերելու նպատակով, չորեքշաբթի՝ 2017 թաւականի նոյեմբերի 15-ին, Նոր Ջուղայի Հայ Կանանց գթութեան միութեան կենտրոնատեղիում, նոյն միութեան վարչութեան նախաձեռնութեամբ եւ անդամուհիների միջոցով, փաթեթաւորւեցին մթերքից ու մի շարք անհրաժեշտ իրերից կազմւած կապոցներ՝ 50 ընտանիքների համար նախատեսւած։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։