Հա

Հասարակական

15/11/2017 - 08:20

Աշխարհի հարստութեան կէսը 1 տոկոս մարդկանց ձեռքում է կենտրոնացած

Աշխարհի բնակչութեան բարեկեցութեան միասնական ցուցանիշը 2016 թւականի կէսից մինչեւ 2017 թւականի կէսը 6.4 տոկոսով աճել է եւ հասել է 280 տրլն դոլարի: 

«alikonline.ir» - Աշխարհի բնակչութեան բարեկեցութեան միասնական ցուցանիշը 2016 թւականի կէսից մինչեւ 2017 թւականի կէսը 6.4 տոկոսով աճել է եւ հասել է 280 տրլն դոլարի: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»- ը` ներկայացնելով շւէյցարական «Credit Suisse» բանկի «Global Wealth Report» տարեկան զեկոյցի տւեալները: Գրում է «news.am»-ը:

Ըստ զեկոյցի՝ աշխարհի հարստութեան կէսը 1 տոկոս մարդկանց ձեռքերում է կենտրոնացած: Նրանց մասնաբաժինը 2008-ի ֆինանսական ճգնաժամի ժամանակ 42.5 տոկոսից 50.1 է հասել:

«2013-ին 1 տոկոս ամենահարուստ մարդկանց մասնաբաժինը ճգնաժամից յետոյ աճում է՝ գերազանցելով 2 հազար թւականի ցուցանիշը եւ դրանից յետոյ ամէն տարի հասնելով ամենաբարձր կէտին»,- նշւում է զեկոյցում:

«Գլոբալ անհաւասարութիւնը, անշուշտ, բարձր է եւ աճել է յետճգնաժամային շրջանում»:

Վերջին տարւայ ընթացքում աշխարհում 2.3 միլիոն նոր դոլարային միլիոնատէրեր են յայտնւել, արդիւքնում նրանց ընդհանուր թիւը հասել է 36 միլիոնի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։