Հա

Հասարակական

15/11/2017

Բիլ Գէյթսը 100 մլն դոլար կը նւիրաբերի Ալցհայմերի հիւանդութեան հետազօտութեան համար

«Microsoft» ընկերութեան հիմնադիր եւ նախկին ղեկավար Բիլ Գէյթսը մտադիր է 100 միլիոն դոլար նւիրաբերել Ալցհայմերի հիւանդութեան հետազօտութեանը:

«alikonline.ir» - «Microsoft» ընկերութեան հիմնադիր եւ նախկին ղեկավար Բիլ Գէյթսը մտադիր է 100 միլիոն դոլար նւիրաբերել Ալցհայմերի հիւանդութեան հետազօտութեանը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «Reuters» գործակալութիւնը:

Աղբիւրի հաղորդմամբ՝ մօտակայ ժամանակներում գործարարը 50 միլիոն դոլար կը փոխանցի «Dementia Discovery Fund» հիմնադրամին, որը ֆինանսաւորում է գլխուղեղի պաթոլոգիաների հետազօտութիւնները: Գէյթսը մտադիր է նւիրաբերել գումարի միւս մասը ստարտափերին, որոնք Ալցհայմերի հիւանդութեան բուժման միջոցներ են փնտրում:

Գէյթսի խօսքով՝ իր ընտանիքի որոշ անդամներ տառապել են թուլամտութիւնից, սակայն իր հետաքրքրութիւնն այս թեմայի նկատմամբ հիմնւած է ոչ միայն անձնական պատճառների վրայ:

«Գիտեմ՝ ինչ ահաւոր է նայել հարազատ մարդկանց եւ տեսնել, որ հիւանդութիւնը զրկում է նրանց մտածելու ունակութիւնից: Ասես դիտում էք այն մարդու աստիճանական մահը, որին գիտէիք»,- ասել է Գէյթսը:

Գէյթսը նաեւ ընդգծել է, որ Ալցհայմերի հիւանդութեամբ տառապող մարդկանց քանակն ամէն տարի միայն մեծանում է, սակայն բուժման արդիւնաւէտ միջոցներ այդպէս էլ չեն գտնւել: Նրա կարծիքով՝ հետազօտութիւնների ֆինանսաւորումը կարող է օգնել այս խնդրի լուծմանը:

«Յոյս ունեմ, որ մօտակայ 10 տարւայ ընթացքում մենք ինչ-որ հզօր դեղամիջոց կստեղծենք, սակայն հնարաւոր է նաեւ, որ դա տեղի չի ունենայ. այսքան ժամանակ կարող է պահանջւել միայն փորձարկումների համար»,- ասել է Գէյթսը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։