Հա

Հասարակական

15/11/2017 - 13:00

«Variety». «Ցեղասպանութեան մասին ֆիլմի ռեժիսորը թուրքերին չկարողացաւ ստիպել խօսել տեսախցիկի առջեւ»

«Variety» ամերիկեան ամսագիրը ներկայացրել է «Աւերելու մտադրութիւն» ֆիլմի ռեժիսոր Ջօ Բերլինգէրի հետ հարցազրոյցը։ 

Պարբերականը մեջբերում է Բերլինգէրի բառերը, որ Հայոց Ցեղասպանութեան փաստը շարունակւում է աւելի քան 100 տարի վիճարկւել։

«alikonline.ir» - «Variety» ամերիկեան ամսագիրը ներկայացրել է «Աւերելու մտադրութիւն» ֆիլմի ռեժիսոր Ջօ Բերլինգէրի հետ հարցազրոյցը։ Տեղեկացնում է «news.am»-ը:

Պարբերականը մեջբերում է Բերլինգէրի բառերը, որ Հայոց Ցեղասպանութեան փաստը շարունակւում է աւելի քան 100 տարի վիճարկւել։

Դրա վառ օրինակն է այն, որ Բերլինգէրը չի կարողացել թուրք պաշտօնեային համոզել ելոյթ ունենալ տեսախցիկի առջեւ, քանի որ Թուրքիայի կառավարութիւնը չի ընդունում 1915-ի Ցեղասպանութիւնը։ Թուրքիան նաեւ ճնշում է գործադրում իր առանցքային դաշնակից ԱՄՆ-ի վրայ, որի կառավարութիւնը նոյնպէս չի ճանաչում Ցեղասպանութեան փաստը։

«Ես կը ցանկանայի ասել, որ ես այնքան հեռատես էի, որ վաւերագրական ֆիլմի նկարահանումները սկսելիս հասկանում էի, թէ որքան արդիական եւ կարեւոր է այդ թեման այսօր»,- ասում է Բերլինգէրը։

Ֆիլմում Հայոց Ցեղասպանութիւնը հիւսւում է ռեժիսոր Թերի Ջորջի «Խոստումը» ֆիլմում ներկայացւած պատմութեան հետ։ Բերլինգէրի խօսքով՝ «Խոստումը» ֆիլմը բացասական արձագանգներ էր ստանում համացանցում դեռեւս դրա դուրս գալուց առաջ։

Ռեժիսորը նաեւ ընդգծում է, որ հոլիվուդեան ստուդիաները փորձել էին դեռեւս 1930-ականներին Հայոց Ցեղասպանութեան մասին ֆիլմ նկարահանել, սակայն Թուրքիան հասկացնել էր տւել, որ նրանց գործունէութիւնը կարգելւի, եթէ դիմեն այդ քայլին։ Բերլինգէրը նշում է, որ ճշմարտութեան մասին լռելը եւ «գորգի տակ թաքցնելը» իրական նախազգուշացում է, թէ ինչի կարող է դա հանգեցնել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։