Հա

Հասարակական

Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2017 08:00

«Lamborghini»-ն եզակի աւտոմեքենայ է նւիրել Հռոմի պապին

Լիւքս դասի աւտոմեքենաների «Lamborghini» յայտնի մակնիշը թողարկել է «Huracan» բացառիկ եւ միակ մոդելը եւ այն յանձնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին: Ինչպէս նոյեմբերի 15-ին յայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայութիւնը, ընծան մատուցւել է ընկերութեան ղեկավարութեան հետ քահանայապետի ունկնդրութեան ընթացքում:

«alikonline.ir» - Լիւքս դասի աւտոմեքենաների «Lamborghini» յայտնի մակնիշը թողարկել է «Huracan» բացառիկ եւ միակ մոդելը եւ այն յանձնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին: Ինչպէս նոյեմբերի 15-ին յայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայութիւնը, ընծան մատուցւել է ընկերութեան ղեկավարութեան հետ քահանայապետի ունկնդրութեան ընթացքում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Ինչպէս ճշտում է մամուլի ծառայութիւնը, աւտոմեքենան կը վաճառւի «Sotheby՚s» տան աճուրդում, իսկ ստացւած բոլոր միջոցները կը հատկացւեն բարեգործական նպատակների: Մասնաւորապէս, պլանաւորւում է ֆինանսաւորել մի շարք նախագծեր, որոնք ներառում են Իրաքի այն գօտիների վերականգնումը, որտեղ պատմականօրէն քրիստոնեաներ են ապրել, որպէսզի նրանք կարողանան վերադառնալ այնտեղ:

Միւս նախագիծը, որն իրագործւում է «Ջովաննի 23-րդ պապի համայնք» ասոցիացիայի կողմից, օգնութիւն է նախատեսում այն կանանց ու երեխաներին, որոնք մարմնավաճառութեան զոհեր են դարձել, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։