Հա

Հասարակական

Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2017 08:10

Բժիշկները պարզել են՝ ինչպէս են տատիկներն ու պապիկները վնասում իրենց թոռներին

Տատիկներն ու պապիկները վտանգի են ենթարկում իրենց թոռներին՝ նրանց գերսնելով եւ զերծ պահելով չափից աւելի ֆիզիկական բեռնւածութիւնից: Այս եզրակացութեանն են եկել Գլազգոյի համալսարանի Բժշկական հետազօտութիւնների խորհրդի Հանրային առողջապահութեան բաժանմունքի մասնագէտները:

«alikonline.ir» - Տատիկներն ու պապիկները վտանգի են ենթարկում իրենց թոռներին՝ նրանց գերսնելով եւ զերծ պահելով չափից աւելի ֆիզիկական բեռնւածութիւնից: Այս եզրակացութեանն են եկել Գլազգոյի համալսարանի Բժշկական հետազօտութիւնների խորհրդի Հանրային առողջապահութեան բաժանմունքի մասնագէտները:

Նրանց աշխատանքի արդիւնքները հրապարակւած են «PLOS One» հանդէսում, տեղեկացնում է «Արմէնպրես»-ը: Ուսումնասիրելով այս թեմային նւիրւած 56 հետազօտութիւններ՝ փորձագէտները եկել են այն եզրակացութեան, որ տատիկների ու պապիկների կողմից չափից աւելի մեծ հոգատարութիւնը յանգեցնում է այն բանին, որ թոռները տարիների հետ սկսում են տառապել աւելորդ քաշից եւ լուրջ հիւանդութիւններից:

Տատիկներն ու պապիկները շատ են վախենում, որ թոռնիկը կամ թոռնուհին կարող են կորել փողոցում, ուստի յաճախ նրանց թողնում են «տնային կալանքի» տակ՝ սահմանափակելով նրանց ակտիւութիւնը, ասում է Երեխայի զարգացման հիմնադրամի աշխատակից Թէմ Ֆրայը: Ուսումնասիրողները նաեւ պարզել են, որ շատ մեծահասակներ յաճախ ծխում են իրենց թոռների ներկայութեամբ:

«Երեխաների մօտ շարունակաբար ծխելը կամ նրանց ինչ-որ բանով հիւրասիրելը մեծացնում է քաղցկեղով հիւանդանալու վտանգը նրանց աճի համեմատ»,- պնդում է դոկտոր Ստեֆանի Չեմբեռսը, որը գլխաւորում է հետազօտութիւնը: Այդուամենայնիւ, բժիշկներն ընդունել են յուզական մակարդակով մտերիմ յարաբերութիւնների կարեւորութիւնը երեխաների եւ նրանց տատիկների ու պապիկների միջեւ, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։