Հա

Հասարակական

Երեքշաբթի, 21 Նոյեմբերի 2017 08:50

Լէոնարդօ դի Կապրիոն եւ Թոմ Հենքսը կաջակցեն Հայաստանի մանուկներ հիմնադրամի ամենամեայ բարեգործական երեկոյին

Հայաստանի մանուկներ հիմնադրամն (COAF) իր 14-րդ ամենամեայ բարեգործական միջոցառումը՝ դրամահաւաք երեկոն, կանցկացնի դեկտեմբերի 16-ին:

«alikonline.ir» - Հայաստանի մանուկներ հիմնադրամն (COAF) իր 14-րդ ամենամեայ բարեգործական միջոցառումը՝ դրամահաւաք երեկոն, կանցկացնի դեկտեմբերի 16-ին:

Ըստ «tert.am»-ի ինչպէս տեղեկացնում է «Horizon Weekly»-ն, այս տարի, ինչպէս եւ նախկինում, միջոցառումը կանցկացւի Նիւ Եօրքում: Այն կը հիւրնընկալի աստղային երեկոյի բոլոր աջակիցներին, որոնց թւում են լինելու Լեոնարդօ Դի Կապրիոն, Թոմ Հենքսը, Արիանա Գրանդէն, Քլոյի Քարդաշեանը, Քոնան Օ’Բրայանը, Թինա Ֆէյը եւ ուրիշներ:

Հանդիսութիւնը կը վարի «Էմմի» մրցանակի դափնեկիր դերասանուհի Անդրեա Մարտինին: Երեկոյի ժամանակ արւեստի բացառիկ գործերի աճուրդը կը վարի հռչակաւոր շւէյցարացի աճուրդավար Սայմոն դէ Պիւրին:

Գալա-երեկոյին ներկայ կը լինի աւելի քան 400 հիւր, այդ թւում՝ հոլիվուդեան աստղեր, բլոգերներ եւ լրագրողներ:

Հայաստանի մանուկներ հիմնադրամն աշխատում է Հայաստանի գիւղական համայնքներում բնակւող երեխաների կրթութիւնը, առողջապահութիւնն ու հասարակական կեանքը բարելաւելու եւ առաւել բարենպաստ տնտեսական պայմաններ ապահովելու համար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։