Հա

Հասարակական

Երեքշաբթի, 21 Նոյեմբերի 2017 09:40

ԻՒՆԻՍԵՖ. «Աշխարհի 180 միլիոն երեխաներ աւելի վատ են ապրելու, քան իրենց ծնողները»

Աշխարհի 180 միլիոն երեխաներ աւելի վատ են ապրելու, քան իրենց ծնողները: Այս մասին ասւում է ԻՒՆԻՍԵՖ-ի զեկոյցում:

«alikonline.ir» - Աշխարհի 180 միլիոն երեխաներ աւելի վատ են ապրելու, քան իրենց ծնողները: Այս մասին ասւում է ԻՒՆԻՍԵՖ-ի զեկոյցում: Տեղեկացնում է «news.am»-ը:

ԻՒՆԻՍԵՖ-ի տւեալներով՝ 37 երկրներում բնակւող 180 միլիոն երեխաների մօտ, հաւանականութիւնը, որ իրենք ապրելու են աղքատութեան մէջ, չեն կարողանալու սովորել կամ մահանալու են բռնութիւններից, նախորդ սերնդից աւելի բարձր է:

«Չնայած հսկայական աննախադէպ ձեռքբերումներին, որոնք բարելաւել են երեխաների մեծամասնութեան կեանքը, միւս երեխաները, ում կարծես թէ մոռացել են, զրկւած են այդ ձեռքբերումներից օգտւելու հնարաւորութիւնից՝ ոչ իրենց մեղքով: Նման իրավիճակը նորմալ չէ»,- ասել է ԻՒՆԻՍԵՖ ներկայացուցիչ Լոուրենս Չանդին:

14 երկրներում, հիմնականում աֆրիկեան, աճում է օրական 2 դոլարից պակաս ապրող երեխաների թիւը:

21 երկրներում, ֆինանսական ճգնաժամի հետեւանքով, բնակչութեան արագ աճի եւ հակամարտութիւնների պատճառով, դպրոց յաճախող երեխաների թիւը նւազում է:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։