Հա

Հասարակական

Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի 2017 08:05

Հետազօտութիւնը պարզել է, թէ ինչով են կին վարորդները տղամարդկանցից աւելի լաւ

Կանայք աւելի քիչ են հակւած աւտոմեքենայ վարելու ընթացքում շեղւել կողմնակի բաների վրայ, քան տղամարդիկ, պարզել են Օսլոյի Տրանսպորտային էկոնոմիկայի ինստիտուտի աշխատակիցները, որոնք ուսումնասիրել են աւելի քան 1,5 հազար վարորդների սովորութիւնները:

«alikonline.ir» - Կանայք աւելի քիչ են հակւած աւտոմեքենայ վարելու ընթացքում շեղւել կողմնակի բաների վրայ, քան տղամարդիկ, պարզել են Օսլոյի Տրանսպորտային էկոնոմիկայի ինստիտուտի աշխատակիցները, որոնք ուսումնասիրել են աւելի քան 1,5 հազար վարորդների սովորութիւնները: Նրանց աշխատանքների արդիւնքները հրապարակւել են «Frontiers in Psychology» ամսագրում: Գրում է «news.am»-ը:

Ուսումնասիրութեան ընթացքում հետազօտւել են երկու խումբ՝ 1,1 հազար ուսանող եւ 617 մեծահասակ վարորդ: Նրանց մեծ մասը մինչ այդ զանազան շեղող գործօնները խնդիր չի համարել:

Պարզւել է, որ շեղւելու հակումը կախւած է սեռից եւ տարիքից, ինչպէս նաեւ անհատի տեսակից: Այսպէս, մեծամասամբ այն դրսեւորւում է երիտասարդ տղամարդ վարորդների մօտ, ինչպէս նաեւ նեարդային մարդկանց, էքստրաւերտների ու, ընդհանուր առմամբ, մեքենայ յաճախ վարողների մօտ: Մեծահասակ կին վարորդները, նաեւ նրանք, որոնք կարողանում են իրենց վերահսկել, աւելի քիչ են շեղւում:

Փորձագէտները դիտարկել են զանազան շեղող գործօններ, ինչպիսիք են ռադիոկայանի փոփոխումը, հեռախօսով զրոյցը կամ ուղեւորների հետ շփումները: Համաձայն նախորդ տարւայ որոշ ուսումնասիրութիւնների՝ ճանապարհային բոլոր պատահարների 12 տոկոսի պատճառն այն է, որ վարորդը շեղւում է ինչ-որ բանով:

Հետազօտողները նշել են «յատուկ միջոցներ» ձեռնարկելու անհրաժեշտութիւնը, որպէսզի ապագայում ռիսկի խմբի վարորդները աւելի քիչ շեղւեն: Նրանց յաջողւել է պարզել, որ վարորդին շեղող գործօնների մասին պարզ տեղեկատւութիւն տալը կարող է նւազեցնել շեղւելու  հաւանականութիւնը:

ԱՀԿ 2016-ի տւեալների համաձայն՝ ամէն տարի ճանապարհային պատահարի է ենթարկւում շուրջ 50 միլիոն մարդ, աւելի քան միլիոնը մահանում է:

Յարակից Հրապարակումներ

  • Յայտնի է դարձել աշխարհի ամենաճշտապահ աւիաընկերութիւնը
    Յայտնի է դարձել աշխարհի ամենաճշտապահ աւիաընկերութիւնը

    Իտալական «Alitalia» աւիաընկերութիւնը ճանաչւել է աշխարհում ամենաճշտապահը:

  • 10 րոպէ արագ քայլքը կարող է աւելի արդիւնաւէտ լինել «10 հազար քայլ» ծրագրից
    10 րոպէ արագ քայլքը կարող է աւելի արդիւնաւէտ լինել «10 հազար քայլ» ծրագրից

    Այսօր աւելի ու աւելի շատ մարդիկ են իրենց հեռախօսների մէջ յաւելւածներ տեղադրում, որոնք հաշւում են քայլերը. դրանց նպատակն է օրական 10 հազար քայլից աւելին անցնել: Որտեղի՞ց է յայտնւել այս «10 հազար քայլ»-ը եւ կօգնի՞ արդեօք առողջութիւնը մինչեւ ծերանալը պահպանել: 

    10 հազար քայլի ծրագիրն իրականում Ճապոնիայում է ծնւել: 1964 թւականին Տոկիոյի Օլիմպիական խաղերից առաջ սկսւել է «Manpo-Kei» սարքի գովազդը, որն աշխարհում առաջին քայլաչափերից մէկն էր, որը ստեղծել էր երիտասարդ գիտնական, բժիշկ Եոսիրօ Հատանոն:

  • Տաք թէյը կարող է քաղցկե՞ղ առաջացնել
    Տաք թէյը կարող է քաղցկե՞ղ առաջացնել

    Տաք թէյի օգտագործումը սպիրտային խմիչքների եւ ծխելու հետ մեծացնում է կերակրափողի քաղցկեղի զարգացման հաւանականութիւնը: Այսպիսի եզրակացութեան են յանգել «National Natural Science Foundation of China»-ի եւ «National Key Research and Development Program»-ի չինացի գիտնականները: 

  • Կաթից հրաժարւելը 13 կէտով նւազեցնում է երեխաների «IQ»-ն
    Կաթից հրաժարւելը 13 կէտով նւազեցնում է երեխաների «IQ»-ն

    Վեգանեան դիետայի կողմնակիցների քանակի աւելացումը, յատկապէս երիտասարդ կանանց շրջանում, կարող է վտանգաւոր լինել յաջորդ սերունդների համար․ կովի կաթի բուսական փոխարինողները չեն պարունակում բաւականաչափ եոդ, որն անհրաժեշտ է սերնդի մտաւոր զարգացման համար։ Այս մասին ասւում է «British Journal of Nutrition» ամսագրում հրապարակւած հետազօտութեան մէջ։ 

  • Խոլեստերինը քաղցկեղային ուռուցքի աճը 100 անգամ մեծացնում է
    Խոլեստերինը քաղցկեղային ուռուցքի աճը 100 անգամ մեծացնում է

    Կենդանական ծագմամբ եւ խոլեստերինի բարձր մակարդակով մթերքները կարող են մեծացնել ագրեսիւ չարորակ ոռուցքների զարգացման հաւանականութիւնը՝ դրանց աճի արագութիւնը մեծացնելով մինչեւ 100 անգամ, պարզել են Լոս Անջելէսի Քալիֆորնիական համալսարանի գիտնականները:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։