Հա

Հասարակական

22/11/2017 - 09:40

Նոր թեստը կարող է բացայայտել աղիների քաղցկեղն արեան ընդամենը մէկ կաթիլով

Նոր թեստի համար, որը ունակ է բացայայտել քաղցեղային հիւանդութիւնների 30-40 ցուցիչներ, ընդամենը արեան մէկ կաթիլ է պէտք։ Արդիւնքները կարելի է իմանալ 24 ժամւայ ընթացքում։ Այդ թեստը կարող է յեղափոխութիւն կատարել աղիների քաղցկեղի ախտորոշման բնագաւառում՝ որոշ հիւանդներ այլեւս կարիք չեն ունենայ անցնել կոլոնոսկոպիայի տհաճ ու վտանգաւոր պրոցեդուրան։

«alikonline.ir» - Նոր թեստի համար, որը ունակ է բացայայտել քաղցեղային հիւանդութիւնների 30-40 ցուցիչներ, ընդամենը արեան մէկ կաթիլ է պէտք։ Արդիւնքները կարելի է իմանալ 24 ժամւայ ընթացքում։ Այդ թեստը կարող է յեղափոխութիւն կատարել աղիների քաղցկեղի ախտորոշման բնագաւառում՝ որոշ հիւանդներ այլեւս կարիք չեն ունենայ անցնել կոլոնոսկոպիայի տհաճ ու վտանգաւոր պրոցեդուրան։ Գրում է «news.am»-ը:

Հետազօտութիւնները, որոնք իրականացւել են Մեծ Բրիտանիայում, ցոյց են տւել, որ նոր մեթոդի ճշգրտութիւնը բարձր է՝ թեստի օգնութեամբ յաջողւել է բացայայտել կոլոռեկտալ քաղցկեղի դէպքերի 87 եւ պոլիպների դէպքերի 83 տոկոսը, որոնք կարող են վերածւել քաղցեղային ուռուցքի ու հեռացման կարիք ունեն։ Գոյութիւն ունեցող մեթոդը թոյլ է տալիս յայտնաբերել պոլիպները դէպքերի միայն 42 տոկոսը։ Եւ այսպէս, թեստի շնորհիւ բժիշկները կը կարողանան կանխել աղիների քաղցկեղի զարգացումը։

Մեծ Բրիտանիայի մասնագէտները ծրագրում են վերլուծել սքրինիգային թեստից յետոյ կոլոնոսկոպիայի ուղարկւած հիւանդների արեան 600 նմուշ։ Եթէ թեստը ճշգրիտ ճանաչւի՝ ապագայում կոլոռեկտալ քաղցկեղի ցածր հաւանականութեամբ հիւանդները կը կարողանան խուսափել կոլոնոսկոպիայից։

Յարակից լուրեր

  • Հետազօտութիւն. «Սմարթֆոններն ազդում են երեխայի հոգեկան առողջութեան վրայ»
    Հետազօտութիւն. «Սմարթֆոններն ազդում են երեխայի հոգեկան առողջութեան վրայ»

    Տասնութ տարեկանից փոքր երեխաներն ու դեռահասները, որոնք օրւայ ընթացքում սմարթֆոնների, այլ գաջեթների կամ հեռուստացոյցի էկրանի առաջ մէկ ժամից աւելի ժամանակ են անցկացնում, կարող են հոգեկան խնդիրներ ձեռք բերել:

  • Ի՞նչ կը պատահի, եթէ երբեք միս չուտենք
    Ի՞նչ կը պատահի, եթէ երբեք միս չուտենք

    Վերջին հետազօտութեան ընթացքում մասնագէտները եկել են այն եզրակացութեան, որ կենդանական ճարպից հրաժարւելը կարող է բերել մարդու իմունային համակարգի աշխատանքի լուրջ խախտումների:

  • 10 սովորութիւն, որոնք կօգնեն նիհարել եւ պահպանել քաշը
    10 սովորութիւն, որոնք կօգնեն նիհարել եւ պահպանել քաշը

    Յաջողութեամբ նիհարելու եւ քաշը պահպանելու համար անհրաժեշտ է սովորութիւնները փոխել աւելի առողջներով, ասւած է «Journal of Obesity»-ում հրապարակւած «Bond University»-ի (Աւստրալիա) գիտնականների նոր հետազօտութիւնում։ 

  • Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»
    Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»

    Քնի պակասը կամ գերյագեցւածութիւնը մեծացնում է սրտամկանի ինֆարկտի եւ ինսուլտի հաւանականութըւնը: Այս մասին յայտարարում են ԱՄՆ Հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների Սրտանօթային հիւանդութիւնների կանխարգելման դեպարտամենտի մասնագէտները: 

  • Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ
    Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ

    Սուրճի օգտագործումը կարող է մարդու քնի որակի վրայ բացասական ազդեցութիւն ունենալ՝ ուղեղի վրայ ներգործելու պատճառով: Տարիներ շարունակ ամէն օր սուրճ խմելու հետեւանքով կարող է քնի ցմահ վատթարացում առաջանալ՝ այն պատճառով, որ սուրճը սեղմում է մարդու ուղեղի այն հատւածը, որը պատասխանատու է քնի համար, պնդում են հարաւկորէական համալսարանի գիտնականները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։