Հա

Հասարակական

Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի 2017 11:10

«Հայ որբերի փրկիչը». Կանադացի միսիոներուհին հեղինակաւոր մրցանակի կարժանանայ կանադահայ համայնքի կողմից

Կանադուհի Սառա Քորնինգը, ով հերոսուհի է ճանաչւել Հայոց Ցեղասպանութեան տարիներին հազարաւոր մանուկների կեանքեր փրկելու համար, Տորոնտոյի Հայ համայնքի կենտրոնի կողմից կարժանանայ կանադական հեղինակաւոր մրցանակի:

«alikonline.ir» - Կանադուհի Սառա Քորնինգը, ով հերոսուհի է ճանաչւել Հայոց Ցեղասպանութեան տարիներին հազարաւոր մանուկների կեանքեր փրկելու համար, Տորոնտոյի Հայ համայնքի կենտրոնի կողմից կարժանանայ կանադական հեղինակաւոր մրցանակի:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս ներկայացնում է «Horizon Weekly»-ն, 2017 թւականի մրցանակաբաշխութիւնը տեղի կունենայ նոյեմբերի 26-ին կայանալիցք գալա-ընթրիքի ժամանակ:

Գթութեան քոյր Քորնինգը 1923-ին Յունաստանում պաշտօնապէս ճանաչում է ձեռք բերել մարդասիրական ջանքերի համար, սակայն նրա մասին քչերը գիտեն իր հայրենի բնակավայրում: Թէեւ նրա պատմութեանը քաջատեղեակ են Կանադայի յոյն եւ հայ համայնքները: 

«Սեփական կեանքը վտանգելով մարդասիրական մղումների համար՝ Սառան 1915-1923 թւականներին հազարաւոր որբերի է օգնել փրկւել, ինչպէս նաեւ 1919-1930 թւականներին հոգ է տարել Օսմանեան կայսրութիւնում, Հայաստանում եւ Յունաստանում գտնւող երեխաների մասին», -ասւում է Սառա Քորնինգի անւան միութեան հաղորդագրութեան մէջ:

Երբ բարեգործական միութիւնները, այդ թւում՝ Ամերիկեան օգնութեան կոմիտէն, կազմակերպում են մարդկանց տարհանումը ծովով, Քորնինգը վազում է դէպի ամերիկեան որբանոցներից մէկը եւ գերմարդկային ջանքերով հաւաքում երեխաներին եւ տանում նաւամատոյց։ Նրան յաջողւում է փրկել 5000 երեխայի:

Քորնինգը հայ երեխաների հետ ամերիկեան ռազմանաւով ուղեւորւում է Յունաստան, որտեղ հիմնում է որբանոց եւ նւիրւում նրանց կրթութեանն ու դաստիարակութեանը։

Տորոնտոյում գործող եւ Սառա Քորնինգի անունը կրող Ցեղասպանութեան մասին կրթութեան կենտրոնը նրա պատւին է անւանակոչւել 2011 թւականին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։