Հա

Հասարակական

Շաբաթ, 25 Նոյեմբերի 2017 11:30

Ժակ Շիրակի հիմնած հիմնադրամը տարւայ յատուկ մրցանակը յանձնել է Հրանտ Դինքի անւան հիմնադրամին

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի կողմից հիմնադրւած «Chirac» հիմնադրամը, որի նպատակն է աշխարհում բախումների կանխարգելումը, միջմշակութային երկխօսութեան խթանումն ու առողջապահութեան հասանելիութեան պայմանների որակի բարելաւելումը, իր այս տարւայ յատուկ մրցանակը շնորհել է Թուրքիայում գործող Հրանտ Դինքի անւան հիմնադրամին:

«alikonline.ir» - Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի կողմից հիմնադրւած «Chirac» հիմնադրամը, որի նպատակն է աշխարհում բախումների կանխարգելումը, միջմշակութային երկխօսութեան խթանումն ու առողջապահութեան հասանելիութեան պայմանների որակի բարելաւելումը, իր այս տարւայ յատուկ մրցանակը շնորհել է Թուրքիայում գործող Հրանտ Դինքի անւան հիմնադրամին: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը:

«Դինքի հիմնադրամը պաշտպանում է այն միտքը, որ մշակութային բազմազանութիւնն իրականում հարստութիւն է, իսկ մարդկանց մէջ եղած տարբերութիւնները՝ հիմնարար իրաւունք: Հիմնադրամը խթանում ու քաջալերում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մշակութային կապերի զարգացումը: Դինք ընտանիքը քէնի եւ ատելութեան զգացումին տրւելու փոխարէն՝ տարիներ շարունակ շարունակում է հանդիսանալ Թուրքիայում ժողովրդավարութեան զարգացման շուրջ տարւող քննարկումների գլխաւոր դերակատարներից մէկը: Այս ժամանակաշրջանում, երբ Թուրքիայի տարածքով են անցնում հարիւր հազարաւոր ներգաղթեալներ, Դինքի անւան հիմնադրամի՝ կրթական ու դիտորդական ծրագրերը, մամուլում ատելութեան դրսեւորումների դէմ ջանքերն անչափ կարեւոր են», - նշւում է «Chirac» հիմնադրամի տարածած յայտարարութեան մէջ:

Հրանտ Դինքի անւան հիմնադրամը հիմնւել է 2007 թ.-ին Դինք ընտանիքի կողմից, հիմնադրամի նպատակն է նպաստել թուրք եւ հայ հասարակութիւնների միջեւ երկխօսութեանն ու Հայաստան-Թուրքիա-Եւրոպա մշակութային փոխգործակցութեանը: 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։