Հա

Հասարակական

Կիրակի, 26 Նոյեմբերի 2017 08:55

Մանկաբոյժներ. «Երեխաների ճարպակալման համար մեղաւոր են լրատւամիջոցներն ու գովազդը»

Մանկաբոյժները համարում են, որ երեխաների շրջանում ճարպակալման դէպքերի աճի համար մեղաւոր են լրատւամիջոցները՝ հեռուստատեսութեանը, համացանցը ու վնասակար սննդի գովազդ տարածող միւս միջոցները։ 

«alikonline.ir» - Մանկաբոյժները համարում են, որ երեխաների շրջանում ճարպակալման դէպքերի աճի համար մեղաւոր են լրատւամիջոցները՝ հեռուստատեսութեանը, համացանցը ու վնասակար սննդի գովազդ տարածող միւս միջոցները։ Գրում է «news.am»-ը:

Նրանք նման եզրակացութեան են յանգել ուսումնասիրելով բազմաթիւ հետազօտութիւններ, որոնք իրականացւել են դեռ 1980-ականներից սկսած։ Արդիւնքները հրապարակւել են «Acta Paediatrica» ամսագրում։

Երեխաների առողջութեան վրայ լրատւամիջոցների ազդեցութեան մասին մի շարք հետազօտութիւնների ուսումնասիրութիւնը բացայայտել է, որ որքան շատ ժամանակ է երեխան անցկացնում հեռուստացոյցի առաջ, այդքան շատ է նա հակւած անառողջ սնունդ գործածելուն ու քաշ հաւաքելուն։ Ու դա կապակցւած է ոչ այնքան հեռուստացոյց դիտելուն հատկացւած ժամանակի՝ որքան անառողջ սննդի գովազդի հետ։ Երեխաները դեռ սեփական կարծիք չունեն ու չեն կարող իրենց տեսածը քննադատաբար վերլուծել։ Նոյնը վերաբերում է նաեւ համացանցում տեղադրւող գովազդին։ Երեխաները, որոնք հեռուստացոյց դիտելու փոխարէն, օրինակ, երաժշտութիւն են լսում, աւելի հազւադէպ են գիրանում։ Իսկ այն երեխաները ու մեծահասակները, որոնք շատ ժամանակ են անցկացնում հեռուստացոյց դիտելով, աւելի հակւած են անառողջ սննդակարգի ու հետեւաբար նաեւ գիրացման։ Բացի դրանից, պարզւել է, որ 6-8 տարեկան երեխաների 70 տոկոսը համարում է, որ ֆասթ ֆուդը տնական ուտելիքից օգտակար է։

Նաեւ երեխաները, որոնք շատ ժամանակ են անցկացնում սոցցանցերում ու գիշերը իրենց բջջային հեռախօսները թողնում են ննջարանում, աւելի վատ են քնում։ Իսկ անորակ քունը, ինչպէս գիտէք, նոյնպէս ճարպակալման պատճառներից մէկն է։

Վտանգաւոր են նաեւ սննդամթերքի արտադրողների կողմից երեխայի էլ․ փոստին ուղարկւող հաղորդագրութիւնները, որոնք գովազդում են անառողջ սնունդ։

«Ծնողները պէտք է սահմանափակեն իրենց երեխաների հեռուստադիտումը ու համակարգիչների եւ այլ սարքերի գործածումը՝ հասցնելով օրական մինչեւ մէկուկէս ժամի։ Բացի դրանից, մանկաբոյժները պէտք է նախազգուշացնեն ծնողներին երեխաների մտաւոր ու ֆիզիկական զարգացման հարցում լրատւամիջոցների հետ կապւած ռիսկերի մասին»,- նշում են հետազօտողները։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։