Հա

Հասարակական

29/11/2017

Մեծ Բրիտանիայում կը յայտնւի անօթեւանների համար անվճար ապրանքներով «վաճառքի աւտոմատ»

Մեծ Բրիտանիայի Նոթինգհէմ քաղաքում Սուրբ Ծնունդից առաջ կը յայտնւի անօթեւանների համար նախատեսւած վաճառքի աւտոմատ: 

Նշւում է, որ աւտոմատի տեսականու մէջ կը ներառւեն թարմ մրգեր, սենդւիչներ, հիգիենայի միջոցներ եւ գուլպաներ: 

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի Նոթինգհէմ քաղաքում Սուրբ Ծնունդից առաջ կը յայտնւի անօթեւանների համար նախատեսւած վաճառքի աւտոմատ: Ըստ «tert.am»-ի՝ գրում է «Nottingham Post»-ը:

Նշւում է, որ աւտոմատի տեսականու մէջ կը ներառւեն թարմ մրգեր, սենդւիչներ, հիգիենայի միջոցներ եւ գուլպաներ: Մօտ հարիւր անօթեւան օրական կը կարողանայ աւտոմատից ստանալ մինչեւ երեք անվճար ապրանք: Դրա համար նրանց կը տրամադրւի յատուկ քարտեր:

Գաղափարի նախաձեռնութիւնը պատկանում է «Action Hunger» բարեգործական կազմակերպութեանը: Ծրագրի համաձայն՝ Նոթինգհէմում կը գործարկւի պիլոտային ծրագիրը, ինչից յետոյ նման աւտոմատներ կը յայտնւեն ողջ երկրում:

«Մենք ընտրել ենք Նոթինգհէմը, որովհետեւ ես մեծացել եմ այդ քաղաքում, եւ ես սիրում եմ այն, մենք պատրաստւում ենք յունւարին աւտոմատը տեղադրել Մանչեսթերում, իսկ այնուհետեւ Լոնդոնում եւ Բիրմինգհէմում»,- յայտնել է կազմակերպութեան ղեկավար Հուզաեֆա Խալեդը:

Աւտոմատը կը տեղադրւի «Broadmarsh» առեւտրի կենտրոնի մուտքի մօտ, «գնումներ» հնարաւոր կը լինի անել օրւայ ցանկացած ժամի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։