Հա

Հասարակական

Շաբաթ, 02 Դեկտեմբերի 2017 08:05

Հոգեբանները մարդկանց վարքի ուսումնասիրութեան արդիւնքում նմանութիւններ են գտել սիրոյ եւ թմրամիջոցների ազդեցութեան միջեւ

Մի քանի խումբ մարդկանց վարքի երկարատեւ ուսումնասիրութիւնը ամերիկացի հոգեբաններին թոյլ է տւել որոշակի եզրակացութիւն անել մարդու օրգանիզմի վրայ յարաբերութիւնների ազդեցութեան վերաբերեալ: 

«alikonline.ir» - Մի քանի խումբ մարդկանց վարքի երկարատեւ ուսումնասիրութիւնը ամերիկացի հոգեբաններին թոյլ է տւել որոշակի եզրակացութիւն անել մարդու օրգանիզմի վրայ յարաբերութիւնների ազդեցութեան վերաբերեալ: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս ներկայացնում է «Life.ru»-ն, գիտնականների կարծիքով՝ մարդու կենսաքիմիական գործունէութեան վրայ երկարատեւ յարաբերութիւնն այնպիսի ազդեցութիւն է ունենում, ինչպէս եւ ուժեղ թմրանիւթը:

Աշխանշանները նոյնն են՝ յարմարւողականութիւն, կախւածութիւն, կտրուկ աւարտի պահին ծանրութեան եւ անելանելութեան զգացողութիւն: Միեւնոյն ժամանակ ներքին դատարկութիւնը լցնելու ձգտումը գիտնականները համեմատել են նոյն գործընթացի հետ, որը տեղի է ունենում թմրամոլների ուղեղում:

Գիտնականներն ընդգծել են, որ սիրելի մարդուց բաժանւելու եւ նրա հետ կապի ընդհատման արդիւնքում մարդու օրգանիզմում կտրուկ նւազում է օքսիտոցինի արտադրումը, որը յաճախ անւանում են «սիրոյ եւ երջանկութեան հորմոն»:

Ֆիզիոլոգիական ցուցանիշները «բաժանման» ժամանակաշրջանում նման են թմրանիւթերից կախւածութիւն ունեցող մարդկանց մօտ ի յայտ եկող երեւոյթներին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։