Հա

Հասարակական

Շաբաթ, 02 Նոյեմբերի 2013 13:30

Կայացաւ Սամուէլ Խաչիկեանի յիշատակի մեծարման երեկոն

Հինգշ., հոկտ. 31-ի երեկոյեան ժամը 5-ին Արդի արւեստների թանգարանի «Թեկ» կինոդահլիճում կայացաւ Սամուէլ Խաչիկեանի յիշատակի մեծարման հանդիսութիւնը, իբրեւ աւարտ, նրան նւիրւած շաբաթւայ՝ իր ֆիլմերի ցուցադրման եւ քննարկման միջոցառման շարանի: Սոյն շաբաթը նախաձեռնւել էր «Մոջէ նօ-Փեգահ» կինօմատոգրաֆիական հաստատութեան կողմից՝ համագործակցութեամբ Արդի արւեստների թանգարանի եւ «Յակոբեան» զգեստի ընկերութեան:

«ԱԼԻՔ» - Հինգշ., հոկտ. 31-ի երեկոյեան ժամը 5-ին Արդի արւեստների թանգարանի «Թեկ» կինոդահլիճում կայացաւ Սամուէլ Խաչիկեանի յիշատակի մեծարման հանդիսութիւնը, իբրեւ աւարտ, նրան նւիրւած շաբաթւայ՝ իր ֆիլմերի ցուցադրման եւ քննարկման միջոցառման շարանի:
Սոյն շաբաթը նախաձեռնւել էր «Մոջէ նօ-Փեգահ» կինօմատոգրաֆիական հաստատութեան կողմից՝ համագործակցութեամբ Արդի արւեստների թանգարանի եւ «Յակոբեան» զգեստի ընկերութեան:
Մէկշաբաթեայ միջոցառման ընդհ. տնօրէնն էր պրն. Աբդին:
Փակման հանդիսութեան սկզբում, Իրանի Իսլ. Հանրապետութեան օրհներգից յետոյ, ելոյթ ունեցաւ սինեմա «Թեկ»-ի տնօրէնը, ապա բեմ բարձրացաւ օրւայ հանդիսավար անւանի կինոռեժիսոր Ֆերէյդուն Ջէյրանին:
Սկզբում ցուցադրւեց 15 րոպէանոց մի կլիպ, որը լուսանկարներով ցուցադրում էր Սամուէլի կեանքի ու աշխատանքի տարբեր պահերն ու հանգրաւնները՝ մանկութիւնից մինչեւ յուղարկաւորութիւնն ու թաղումը, իսկ կլիպի վրայ տրւած էր հէնց իր՝ Սամուէլի ձայնը, որ առնւած էր իր հարցազրոյցներից:
Ծրագրի յաջորդ բաժինը յատկացւած էր նրա կինոարւեստի տարբեր շրջանների գնահատման եւ քննարկման (առաջին փուլ՝ 50-60-ական թթ., երկրորդ՝ 70 ական թթ. եւ երրորդ փուլ՝ յեղափոխութիւնից յետոյ կատարած աշխատանքները):
Այս բաժնում ելոյթ ունեցան դերասաններ, կրկնօրինակողներ (դուբլոր) եւ այլ վաստակաւորներ:
Առաջին բաժնի վերաբերեալ արտայայտւեցին եւ յուշեր պատմեցին Մոհամմադ Մոթեւասելանին եւ անւանի կատակերգու Նոսրաթօլլահ Վահդաթը, ապա՝ դերասանուհիներ Նիլուֆարը եւ Փուրի Բանային, դերասան Բեհզադ Ջաւանբախշը:
Յետյեղափոխութեան գործունէութեան վերաբերեալ խօսք առաւ անւանի մարզիկ եւ դերասան Հոսէյն Եարեարը:
Ելոյթներ ունեցան Սամուէլի նախկին օգնական Նեզամ Քիային, դուբլորներ՝ Թահամին եւ Մանուչեհր Էսմայիլին: Արտայայտւեց վաստակաւոր քննադատ Ջաւադ Թուսին, կինոռեժիսոր Ալի Ժեքանը:
Սամուէլ Խաչիկեանին առնչւող մի հարցազրոյց ցուցադրւեց՝ Հասան Շարիֆիի հետ, որ երկար ամեակներ եղել է նրա աշխատանքային կազմում եւ այդ ուղղութեամբ հրատարակել հատորներ: Ինքնաբուխ կերպով ելոյթ ունեցաւ հռչակաւոր երաժշտագէտ Շահին Ֆարհաթը, որն էլ իր խօսքերում ասաց՝ չնայած Սամուէլ Խաչիկեանը կոմպոզիտոր չէր, բայց ունէր երաժշտական ճաշակ եւ հասկացութիւններ, որով երբեմն ինքն էր տալիս ֆիլմի երաժշտութեան ընդհանուր թեման: Ելոյթ ունեցաւ նաեւ անւանի կինոքննադատ Ջամշիդ Արջմանդը:
Վերջին բաժնում բեմ բարձրացաւ՝ «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութեան «Զւարթնոց» երգչախումբը եւ կատարեց երեք երգեր, որոնցից վերջինը՝ «Էյ, Իրան»-ն էր՝ մենակատարմամբ խմբի ղեկավար Էդիկ Թամրազեանի, որը թողեց խիստ ոգեշնչող ու ազդու տպաւորութիւն:
Միջոցառման աւարտին բեմ հրաւիրւեց Ս. Խաչիկեանի որդին՝ Էդւին Խաչիկեանը, որն ունեցաւ իր սրտառուչ եւ յուզիչ արտայայտութիւնը, նաեւ հրաւիրւեցին ծրագրի մասնակիցները, որոնց տրւեցին յուշանւէրներ ու յուշատախտակներ:
Ծրագիրն աւարտւեց հաճելի եւ ջերմ մթնոլորտում:

Յարակից Հրապարակումներ

  • «Tehran Noir». «Սամուէլ Խաչիկեանը եւ իրանական ժանրային ֆիլմերի վերելքն ու անկումը»
    «Tehran Noir». «Սամուէլ Խաչիկեանը եւ իրանական ժանրային ֆիլմերի վերելքն ու անկումը»

    Իրանական կինոարւեստի հիմնադիրներից մէկին՝ Սամուէլ Խաչիկեանին անւանում էին «Իրանեան Հիչքոք»։ 1950-60-ական թւականներին ռեժիսորի ֆիլմերի անդրանիկ ցուցադրութիւնները երկրում սովորաբար երթեւեկութեան խցանումներ էին առաջացնում: Նրա ֆիլմերը պատճառ էին դառնում, որպէսզի Իրանում բացւէին նորանոր կինոթատրոններ: Որոշակի կրճատումներով Ձեզ ենք ներկայացնում «kinoashkharh.am»-ի՝ հրապարակած նիւթը, որը վերաբերւում է իրանահայ ռեժիսոր Սամուէլ Խաչիկեանին:

  • Համօ Բեգնազարեանի «Զարէ» ֆիլմը 90 տարեկան է
    Համօ Բեգնազարեանի «Զարէ» ֆիլմը 90 տարեկան է

    Այսօր՝ նոյեմբերի 9-ին «Մոսկւա կինոթատրոնում տեղի կունենայ հայ կինոյի հայր՝ կինոռեժիսոր Համօ Բեգնազարեանի «Զարէ» ֆիլմի (1926 թ.) յոբելեանական ցուցադրութիւնը: Այն կազմակերպում է Հայկական ազգային կինոակադեմիան:

  • 78 տարեկանում մահացել է կինոռեժիսոր Ներսէս Յովհաննիսեանը
    78 տարեկանում մահացել է կինոռեժիսոր Ներսէս Յովհաննիսեանը

    78 տարեկանում մահացել է ճանաչւած կինոռեժիսոր, սցենարիստ Ներսէս Յովհաննիսեանը:
    Այս մասին յայտնում են ՀՀ Մշակոյթի նախարարութիւնից:

  • Ֆրանսահայ ռեժիսոր.- «Ղարաբաղն այն վայրն է, որի մասին պէտք է խօսւի եւ ֆիլմ նկարահանւի»
    Ֆրանսահայ ռեժիսոր.- «Ղարաբաղն այն վայրն է, որի մասին պէտք է խօսւի եւ ֆիլմ նկարահանւի»

    Ղարաբաղն այն վայրն է, որի մասին պէտք է խօսւի եւ ֆիլմ նկարահանւի: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց ֆրանսահայ կինոռեժիսոր Առնօ Խայաջանեանը, ում «Քարքարոտ արահետներ» ֆիլմը Հայոց Ցեղասպանութեան մասին «Ոսկէ ծիրան» 13-րդ միջազգային փառատօնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում ճանաչւել էր լաւագոյն վաւերագրական ֆիլմ:

  • «Դիրքերում» հաղորդաշարը՝ «Շանթ»-ի եթերում
    «Դիրքերում» հաղորդաշարը՝ «Շանթ»-ի եթերում

    «Շանթ» հեռուստաընկերութեան եթերում, կարող էք դիտել «Դիրքերում» հաղորդաշարը, որի առաջին ներկայացումը տեղի է ունեցել մայիսի 7-ին:

    Նոր հաղորդաշարը, կինոռեժիսոր՝ Արշակ Զաքարեանի տեսախցիկով ցուցադրւում է շաբաթ օրերին, Թեհրանի ժամանակով ժամը 23:10-ին, որը ցուցադրւում է հէնց դիրքերից՝ առաջնագծից:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։