Հա

Հասարակական

Երկուշաբթի, 04 Դեկտեմբերի 2017 09:50

Վիզայի ազատականացման շահարկումը, կամ ինչպէս եւրոպաշտօնեաները խաբեցին հայերին

Թէեւ Հայաստանը ստորագրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան համաձայնագիրը, սակայն դեռ պէտք է չէ յոյս ունենալ, որ Եւրոպան Հայաստանի հետ կանցնի առանց վիզային ռեժիմի։ Ինչու՞։

«alikonline.ir» - Թէեւ Հայաստանը ստորագրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան համաձայնագիրը, սակայն դեռ պէտք է չէ յոյս ունենալ, որ Եւրոպան Հայաստանի հետ կանցնի առանց վիզային ռեժիմի։ Ինչու՞։ Այս մասին մտորում է «Sputnik» Արմենիայի վերլուծաբան Արման Վանեսքեհեանը։

 

Առանց վիզայի ռեժիմը, պարզւում է, ոչ թէ իրաւունք է, այլ առաւելութիւն, որին պէտք է արժանանալ

Պարզւում է` համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան համաձայնագիրը, որը վերջերս ստորագրւել է Երեւանի ու Բրիւսէլի մինչեւ, չի ազդում Հայաստանի ու Եւրոմիութեան վիզային ռեժիմի չեղարկման վրայ, յայտնել է Հայաստանում Բելգիայի դեսպան Ժան- Արթուր Րեբիժոն Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ։

Որպէս տեխնիկական խնդիր նա նշել է կենսամետրիկ անձնագրերի ստանդարտացումն ու երկկողմանի տւեալների փոխանակման մեխանիզմները, սակայն յաւելել է, որ «Եւրոմիութեան կողմից կան նաեւ քաղաքական խոչընդոտեր»`մտավախութիւններ կան, որ վիզային ռեժիմի չեղարկումից յետոյ հայերի մեծ ներհոսք կը լինի դէպի Եւրոպա։

Այդ թեմայով Հայաստանում ԵՄ պատւիրակութեան նախագահ Պեոտր Սւիտալսկին էլ աւելի կտրուկ էր արտայայտնւել։ Վիզային ռեժիմի ազատականացումը ոչ թէ իրաւունք է, այլ առաւելութիւն, ասել է նա։

«Իհարկէ, դէ ոչ մի յստակ բան հնարաւոր չէ ասել։ Բայց, մեզ թւում է, որ մինչ 2020 թւականը վիզային ռեժիմի ազատականացումը կը դառնայ ակնկալիք արդիւնքներից մէկը»։

Փաստացիօրէն, հիմա հանկարծ պարզւում է, որ Համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան համաձայնագիրը Եւրոմիութեան երկրների հետ վիզայի ռեժիմի ազատականացում չի ենթադրում։ Սկզբում պարզեցնելու են… Բայց թէ ո՞վ է որոշելու` ինչպիսինն են վիզա ստանալու պարզեցման չափանիշները` անհասկանալի է։ Մի՞թէ նոյնպէս Սւիտալսկին։

Սւիտալսկին, կան նա, ով 2020 թւականին նրա տեղում կը լինի, կարող է ասել, որ Հայաստանը չի փակել ատոմային էլեկտրակայանը, դրա համար առանց վիզայի ռեժիմը չեղարկւում է։ Ու այդ ժամանակ կարելի է հրաժեշտ տալ Ելիսէյան դաշտերի ու Էյֆէլեան աշտարակի մասին երազանքներին։ Ու նոյն կերպ կը շարունակենք տուրիստական գործակալութիւններին գումարներ տալ, որպէսզի վիզա ստանալ, այլ կերպ այն ստանալ գրեթէ հնարաւոր չէ։

 

Եւրոպա մուտք գործելու վիզային համակարգը բացայայտօրէն կոռուպցիոն համակարգ է

Իրականում, բիոմետրիկ անձնագրերի հետ կապւած խնդիրները` երկրների միջեւ տեղեկատւութեան փոխանակման ու այլ գործընթացների հետ, հեքիաթներ են։

Թէեւ հէնց միայն այն պատճառով, որ հայերից ոմանք այսօր մօտ 200–300 դոլար կաշառք են տալիս` վիզա ստանալու փաստաթղթերը ձեւակերպելու ու ԵՄ երկրներ վիզա ստանալու համար, մեծ հաճոյքով այդ գումարի մէկ քառորդը կը ծախսէին բիոմետրիկ անձնագրի համար, որպէսզի մէկընդմիշտ վերջ տային Ֆրանսիայի կամ ասենք` Գերմանիայի դեսպանատանը տհաճ ու, երբեմն, ստորացուցիչ գործընթացին։

Չէ որ ոչ ոքի համար գաղտնի չէ, որ Հայաստանում լուրջ ստւերային կառոյց է գործում, այսպէս ասած «եւրավիզաների բիզնես»։

Ժողովուրդն ամէն ինչ տեսնում է ու գիտի։ Ցանկացած մարդու հարցրէք ու ձեզ խորհուրդ կը տայ դեսպանատներում հերթ չկանգնել։ Բաւական է միայն մի փոքր գումար տալ (մի քանի հարիւր դոլար), ու դեսպանատանը կապեր ունեցող ցանկացած լակոտ կամ տուրիստական գործակալութիւն իրենց վրայ կը վերցնեն բոլոր հոգսերը…

Ի՞նչ վատ կոռուպցիոն համակարգ է։ Իսկ իրականում բոլորը հասկանում են, որ Հայաստանի բնակչութիւնն իր հերթին ողջունում է ԵՄ–ի հետ համաձայնագրի ստորագրումը ոչ թէ վիզայի, այլ եւրոպացիների օգնութեամբ կոռուպցիան յաղթահարելու համար։

Դէ թող ինչքան հնարաւոր է շուտ մեկնարկեն առանց վիզայի ռեժիմը, որպէսզի գոնէ այդ ոլորտում Հայաստանում կոռուպցիոն ռիսկերը քչանան…

 

Իհարկէ, չեն խաբել, միայն թէ մի քիչ չափազանցել են

Ճիշտը մէկն է, ու բոլորը գիտեն այն։ Եւրոպացիները, պարզապէս, վախենում են, որ հայերը աղքատ երկրից կը սլանան դէպի Եւրոպա` աշխատանքի ու լաւ կեանքի հետեւից։ Սա կիրառած երկրների փորձն արդէն վախեցնում է։

Այն մասին, թէ ինչ է եղաւ Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրայինայի հետ, ինչպէս նրանք ստորագրեցին ու սկսեցին բարեխղճօրէն պայմանների իրենց մասը կատարել, աշխատում են չյիշատակել։

Այսպէս` Վրաստանում վերջերս տեղի ունեցածը նկարագրեց լրագրող Իրակլի Չխեիձէն. «Վրացի խոպանչին Եւրոպայում աշխատելու իրաւունք չունի, նա իրավււնք ունի երկրում մնալ 90 օր` կէս տարւայ ընթացքում։ Բացի այդ` Վրաստանի քաղաքացին պարտաւոր է ունենալ բաւարար գումար` Եւրոմիութեան տարածքում անաղքատ կեանք վարելու համար։ Այդ կանոնների խախտման դէպքում քաղաքացին անյապաղ արտաքսման է ենթարկում դէպի հայրենիք ու տուգանւում են երեք հազար դոլարի չափով։ Վրացական կողմի վիճակագրութեան համաձայն` Վրաստանից մեկնած քաղաքացիների աւելի քան վեց տոկոսը` մօտ 10 հազար մարդ, խախտել է այդ օրէնքը։

Հայաստանի ու Եւրոպայի միջեւ պայմանագրի պատրաստման ամբողջ ընթացքում եւրոպական պաշտօնեաները փորձում էին թաքցնել եւրոպական վիզաների ազատականացման գործընթացի հետ կապւած ճշմարտութիւնը։

Դէ, թաքցնելը որն է։ Չէին ստում, իհարկէ, որ միանգամից կը բացեն եւրոպական դրախտի դռները։ Սակայն չէին ասում ամբողջ ճշմարտութիւնն այն մասին, որ ամէն ինչ աստիճանաբար է լինելու։ Իբր երկիրը համաձայնագրի ինչքան աւելի շատ կէտ կատարի, այնքան աւելի ազատականացւած կը լինի վիզաների տրամադրման գործընթացը։

Հասկանալի է, որ եւրոպական պաշտօնեաները չեն խոստովանելու, որ չափազանցրել են վիզային ռեժիմի հետ կապւած իրավիճակը։ Ու որ ազատականացումը չի նշանակում, թէ կարելի է յաջորդ օրը ուսապարկը հաւաքել, գնացք կամ ինքնաթիռ նստել ու թռնել Լոնդոն` Թեմզայով հիանալով։ Կամ էլ միանալ հօրեղբորը, որը Լեհաստանում խնձորի բերքահաւաքին է մասնակցում…

Բայց խօսքը ատոմակայանի կամ իւվենալ արդարադատութեան մասին է, չէ՞։ Հէնց նոյն ընտանեկան բռնութեան օրէնքի, որի շուրջ այդքան մեծ վէճեր էին ընթանում ռուսական ուղղւածութըան, եվրոպական ինտեգրման ու ազգային արժէքների կողմնակիցների միջեւ… Դէ ինչ, եվրոպացիները խաբե՞լ են հայերին։

Կարելի է միայն մի բան ասել. կոռուպցիոն ռիսկերի հետ կապւած կիրավիճակը Հայաստանում չի թեթեւացել, ու առաջիկայում դժւար թէ փոփոխւի։ Կրկնում եմ, իրականում Հայաստանը վիզային ռեժիմի համար չէր ստորագրում համաձայնագիրը։ Այլ բացառապէս այն յոյսով, որ դա կօգնի յաղթահարել կոռուպցիան, որը սողոսկել է երկրի գրեթէ բոլոր ոլորտներ։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։