Հա

Հասարակական

05/12/2017 - 10:10

Հետազօտութիւն. «Աւելորդ քաշը մեծացնում է դեմենցիայի վտանգը»

Աւելորդ քաշի պատճառով տկարամտութեան առաջացման վտանգը մեծանում է երեք անգամ: Այդպիսի եզրակացութեան է եկել «University College London»-ի գիտնականների խումբը:

«alikonline.ir» - Աւելորդ քաշի պատճառով տկարամտութեան առաջացման վտանգը մեծանում է երեք անգամ: Այդպիսի եզրակացութեան է եկել «University College London»-ի գիտնականների խումբը՝ Միկի Կիւիկակիի գլխաւորութեամբ: Տեղեկացնում է «news.am»-ը:

Գիտնականների խօսքով՝ աւելորդ քաշի առկայութեան պատճառով դէպի գլխուղեղ արեան հոսքը նւազում է. նրան չի բաւարարում թթւածինն, ինչի հետեւանքով ճանաչողական գործառոյթները վատանում են: Մասնագէտներն այդպիսի եզրայանգման գալու համար վերլուծել են աւելի քան 1,3 միլիոն մարդու տւեալները:

Հետազօտողները պարզել են, որ 50 տարեկանում բարձր Մարմնի զանգւածի ինդեքս (ՄԶԻ) ունեցող մարդիկ 70 տարեկանում աւելի յաճախ են տկարամտութիւն ունենում: Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ ՄԶԻ-ի աճը իւրաքանչիւր 5 կէտով տկարամտութեան հաւանականութիւնը մեծացնում է 16-33 տոկոսով: Ըստ գիտնականների՝ քաշը նորմայի մէջ պահելը կարող է կանխել կամ կանգնեցնել դեմենցիայի զարգացումը:

Գիտնականների կարծիքով՝ 30-40 տարեկան յաւելեալ քաշ ունեցող մարդիկ դժւար թէ մտահոգւած լինեն դեմենցիայի վտանգի մասին, սակայն այդ վտանգը միանգամայն իրական է եւ չի կարելի այն անտեսել:

Յարակից լուրեր

  • Հետազօտութիւն. «Սմարթֆոններն ազդում են երեխայի հոգեկան առողջութեան վրայ»
    Հետազօտութիւն. «Սմարթֆոններն ազդում են երեխայի հոգեկան առողջութեան վրայ»

    Տասնութ տարեկանից փոքր երեխաներն ու դեռահասները, որոնք օրւայ ընթացքում սմարթֆոնների, այլ գաջեթների կամ հեռուստացոյցի էկրանի առաջ մէկ ժամից աւելի ժամանակ են անցկացնում, կարող են հոգեկան խնդիրներ ձեռք բերել:

  • Ի՞նչ կը պատահի, եթէ երբեք միս չուտենք
    Ի՞նչ կը պատահի, եթէ երբեք միս չուտենք

    Վերջին հետազօտութեան ընթացքում մասնագէտները եկել են այն եզրակացութեան, որ կենդանական ճարպից հրաժարւելը կարող է բերել մարդու իմունային համակարգի աշխատանքի լուրջ խախտումների:

  • 10 սովորութիւն, որոնք կօգնեն նիհարել եւ պահպանել քաշը
    10 սովորութիւն, որոնք կօգնեն նիհարել եւ պահպանել քաշը

    Յաջողութեամբ նիհարելու եւ քաշը պահպանելու համար անհրաժեշտ է սովորութիւնները փոխել աւելի առողջներով, ասւած է «Journal of Obesity»-ում հրապարակւած «Bond University»-ի (Աւստրալիա) գիտնականների նոր հետազօտութիւնում։ 

  • Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»
    Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»

    Քնի պակասը կամ գերյագեցւածութիւնը մեծացնում է սրտամկանի ինֆարկտի եւ ինսուլտի հաւանականութըւնը: Այս մասին յայտարարում են ԱՄՆ Հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների Սրտանօթային հիւանդութիւնների կանխարգելման դեպարտամենտի մասնագէտները: 

  • Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ
    Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ

    Սուրճի օգտագործումը կարող է մարդու քնի որակի վրայ բացասական ազդեցութիւն ունենալ՝ ուղեղի վրայ ներգործելու պատճառով: Տարիներ շարունակ ամէն օր սուրճ խմելու հետեւանքով կարող է քնի ցմահ վատթարացում առաջանալ՝ այն պատճառով, որ սուրճը սեղմում է մարդու ուղեղի այն հատւածը, որը պատասխանատու է քնի համար, պնդում են հարաւկորէական համալսարանի գիտնականները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։