Հա

Հասարակական

Երեքշաբթի, 05 Դեկտեմբերի 2017 09:30

Ամենատգեղ գոյնը կօգտագործւի ծխելու դէմ պայքարում

Աշխարհի ամենատգեղ գոյն է համարւել «Pantone 448 C»-ը: Այդ եզրակացութեանն են յանգել Սպառողների հետազօտական ընկերութիւնների (GfK Group) աւստրալական բաժանմունքի հետազօտողները, որոնք Աւստրալիայի կառավարութեան պատւէրով փնտրում էին ամենատհաճ գոյնը՝ հետապնդելով մի նպատակ՝ «վատացնել» ծխախոտի տուփերի ձեւաւորումը, դրանք աւելի տհաճ ու վանող դարձնել: 

«alikonline.ir» - Աշխարհի ամենատգեղ գոյն է համարւել «Pantone 448 C»-ը: Այդ եզրակացութեանն են յանգել Սպառողների հետազօտական ընկերութիւնների (GfK Group) աւստրալական բաժանմունքի հետազօտողները, որոնք Աւստրալիայի կառավարութեան պատւէրով փնտրում էին ամենատհաճ գոյնը՝ հետապնդելով մի նպատակ՝ «վատացնել» ծխախոտի տուփերի ձեւաւորումը, դրանք աւելի տհաճ ու վանող դարձնել: Տեղեկացնում է «news.am»-ը:

Այժմ Աւստրալիայում ծխողները պէտք է ոչ միայն դիմանան ծխախոտի տուփի սարսափեցնող նկարներին ու գրութիւններին, այլեւ հպւեն գոյներից ամենազզւելիին։ Սպառողների հարցման տւեալներով՝ մարդկանց մօտ «Pantone 448 C» գոյնն ասոցացւում է (անկախ ծխախոտի նկատմամբ ունեցած կախւածութիւնից) «կեղտի» եւ «մահւան» հետ:

Հետազօտողների խումբն այս հետազօտութեան համար աւելի քան երեք ամիս պարզել է սպառողների արձագանգը տուփերի տարբեր երանգների նկատմամբ: Առաջադրանքը բարդացրել է այն, որ «GfK Group»-ի ողջ նախկին փորձն այստեղ կիրառելի չի եղել, քանի որ նախկինում իրենց հետազօտութիւնների ճնշող մեծամասնութիւնը կապւած է եղել ապրանքի ձեւաւորման աւելի նախընտրելի ու հաճելի տարբերակների բացայայտման հետ:

«Այս անգամ մեր նպատակը ճիշտ հակառակն էր այն բանի, ինչով մենք զբաղւում ենք: Մենք չէինք ուզում հաճելի տուփ ստեղծել, որը կոգեշնչի այն ձեռք բերել եւ կը գրաւի սպռողներին: Ընդհակառակը, առաջադրանքն այն էր, որ օգնենք կրճատել պահանջարկը, նւազագոյնի հասցնել ապրանքի սպառումը»,- պատմել է Սպառողների հետազօտական ընկերութեան աշխատակից Վիկտորիա Պարրը:

Ծխախոտի «ամենատգեղ գոյնով» ձեւաւորւած տուփերն Աւստրալիայում խանութների ցուցափեղկերին են յայտնւել դեկտեմբերի սկզբից: Այժմ մարդկային տարբեր հիւանդութիւններով վարակւած օրգանների սարսափեցնող լուսանկարները եւ ծխելու վնասակարութեան մասին յիշեցնող գրութիւնները պատւած են «Pantone 448 C»-ի միատոն ֆոնով:

«GfK Group»-ի հաշւետւութեան համաձայն՝ ամենաանկախ հետազօտութեան արդիւնքում, որը ներառել էր 16-ից 64 տարեկան աւելի քան 1000 ծխողների, յաջողւեց ապացուցել, որ այդ գոյնով փաթեթաւորումը ապրանքի հետ ամենավատ ասոցիացիաներն է առաջացնում. այն տպաւորութիւն է ստեղծում, որ այդպիսի տուփերում ամենավատ որակի ծխախոտներն են գտնւում, որոնք առողջութեան համար ամենավնասակարն են:

Փորձի արդիւնքները կը հաստատւեն արդէն 2018-ին: Աւստրալիայից յետոյ ծխախոտի դէմ պայքարի նման միջոցի մասին են մտածում նաեւ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։