Հա

Հասարակական

09/12/2017

ԻՒՆԻՍԵՖ. «Աղտոտւած օդը վնասում է նորածինների ուղեղը»

Ողջ աշխարհի մակարդակով մինչեւ մէկ տարեկան հասակում գտնւող 17 մլն երեխայ թունաւոր օդ է շնչում: Օդն աղտոտող նիւթերը կարող են յաւերժ վնաս հասցնել նրանց զարգացող ուղեղին: 

«alikonline.ir» - Ողջ աշխարհի մակարդակով մինչեւ մէկ տարեկան հասակում գտնւող 17 մլն երեխայ թունաւոր օդ է շնչում: Օդն աղտոտող նիւթերը կարող են յաւերժ վնաս հասցնել նրանց զարգացող ուղեղին: Գրում է «tert.am»-ը:

«BBC»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր զեկոյցում նախազգուշացնում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ԻՒՆԻՍԵՖ-ը: Ամէնից շատ վտանգ է սպառնում Հարաւային Ասիայի երկրներում բնակւող երեխաներին: Աւելի քան 12 մլն մարդ բնակւում է աղտոտւած միջավայրում, որը 6 անգամ գերազանցում է թոյլատրելի սահմանը:

Եւս 4 մլն մարդ ռիսկի է ենթարկւում Արեւելեան Ասիայում եւ Խաղաղովկիանոսեան տարածաշրջանում:

ԻՒՆԻՍԵՖ-ը յայտնում է, որ աղտոտւած օդի որոշակի մասնիկներ շնչելը կարող է վնասել ուղեղի հիւսւածքները եւ բացասաբար ազդել ճանաչողական գործառոյթի զարգացման վրայ:

Կազմակերպութիւնը զգուշացնում է, որ շրջակայ միջավայրի վնասակար ազդեցութեան հետեւանքները զգացւելու են մարդու ողջ կեանքի ընթացքում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։