Հա

Հասարակական

10/12/2017 - 08:00

Հայրիկների եւ դստրերի սէրն ու կապւածութիւնը՝ ուկրայինացի նկարչի աշխատանքներում

Յայտնի է, որ հայրերը յատուկ կապւածութիւն ունեն իրենց դստրերի հետ, եւ ուկրայինացի նկարիչ Սնեժանա Սուշը նկարազարդումների միջոցով ցոյց է տւել այս յարաբերութիւնների ամբողջ հրաշքը եւ գեղեցկութիւնը: 

«alikonline.ir» - Յայտնի է, որ հայրերը յատուկ կապւածութիւն ունեն իրենց դստրերի հետ, եւ ուկրայինացի նկարիչ Սնեժանա Սուշը նկարազարդումների միջոցով ցոյց է տւել այս յարաբերութիւնների ամբողջ հրաշքը եւ գեղեցկութիւնը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Սնեժանան հիմնականում աշխատում է ջրաներկով ՝ կենտրոնանալով հայրերի եւ դստրերի առօրեայի վրայ ու նոր լոյսի տակ ներկայացնելով նրանց կապւածութիւնը։

Նկարչի խօսքով՝ ինքը ցանկանում է, որպէսզի մարդիկ գիտակցեն՝ ինչ է թաքնւում սովորական նկարների հետեւում եւ համապատասխան զգացողութիւններ ունենան:

«Միշտ ցանկացել եմ քնքուշ ու սիրով լի յարաբերութիւններ ունենալ իմ հայրիկի հետ, սակայն նա չգիտէր՝ ինչպէս ցոյց տալ իր սէրը, ահա թէ ինչու հիմնականում սառն էր: Ես նկարեցի այն, ինչն ինձ պակասում էր եւ ինչն այդքան շատ էի ուզում՝ սիրւած եւ պաշտպանւած լինել իմ մեծ հայրիկի կողմից»,- պատմել է Սնեժանան:

Յարակից լուրեր

  • Ինչո՞ւ են աշխարհում աւելի շատ տղաներ ծնւում, քան աղջիկներ
    Ինչո՞ւ են աշխարհում աւելի շատ տղաներ ծնւում, քան աղջիկներ

    Ծնւող երեխաների մէջ տղաներն աւելի շատ են ոչ միայն Բրիտանիայում, այլ նաեւ աշխարհի միւս երկրներում։ Նորմալ է համարւում 105 տղան 100 աղջկայ դիմաց յարաբերակցութիւնը, սակայն տղաները կարող են էլ աւելի շատ լինել, եթէ երկրում սեռով պայմանաւորւած յղիութեան ընդհանտումներ են կատարւում։

  • Հայաստանում աղջիկներին ամէնից շատ Նարէ, տղաներին Դաւիթ են անւանակոչել
    Հայաստանում աղջիկներին ամէնից շատ Նարէ, տղաներին Դաւիթ են անւանակոչել

    Հայաստանում 2017 թւականին նորածին աղջիկներին ամէնից շատ աւանակոչել են Նարէ, տղաներին` Դաւիթ:

  • Գիտնականներ. «Հայրիկները նորածին դուստրերին աւելի շատ են սիրում, քան որդիներին»
    Գիտնականներ. «Հայրիկները նորածին դուստրերին աւելի շատ են սիրում, քան որդիներին»

    «Երբ երեխան լալիս է կամ կանչում է հօրը, դուստրերի հայրերը նրանց կանչին աւելի ուժեղ են արձագանգում, քան որդիների հայրերը: Մեզ խիստ անհրաժեշտ է հասկանալ, թէ երեխայի սեռի վերաբերեալ չգիտակցւած պատկերացումները ինչպէս կարող են ազդել այն բանի վրայ, թէ ինչպէս են նրա մասին ծնողները հոգ տանում նոյնիսկ նրա կեանքի առաջին օրերին ու շաբաթներին»,- յայտարարել է Ատլանտայում Էմորի համալսարանից Ջենիֆէր Մասկարօն: 

  • Խորքային անբարոյութեան մի դրւագ
    Խորքային անբարոյութեան մի դրւագ

    Facebook-ում ֆլեշ-մոբ է՝ ընդդէմ պտղի իգական սեռի դէպքում յղութիւնն ընդհատելու: Հայաստանում դա խնդիր է: Անգամ վիճակագրական մակարդակով արձանագրւած, որ իգական սեռի դէպքում յղութեան ընդհատումը կազմում է չափազանց բարձր տոկոս: Սոցցանցում ֆլեշ-մոբ է, օգտատէրերը տեղադրում են իրենց դուստրերի նկարները կամ պարզապէս գրառումներ են անում, ասելով, որ չի կարելի սեռի պատճառով ընդհատել յղութիւնը եւ այդպիսի վերաբերմունք ցուցաբերել աղջիկ երեխայի հանդէպ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։