Հա

Հասարակական

11/12/2017

Հայաստանն ամենաաղքատ երկրների տասնեակում է

Հայաստանը յայտնւել է ամենաաղքատ երկրների ցանկում. Ուկրայինան, Մոլդովան եւ Ադրբեջանը այս հարցում «անցել» են մեզ։

«alikonline.ir» - Հայաստանը յայտնւել է ամենաաղքատ երկրների ցանկում. Ուկրայինան, Մոլդովան եւ Ադրբեջանը այս հարցում «անցել» են մեզ։

Հայաստանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը` Եւրոպայի աղքատ երկրների ցուցակում։ Այս ցանկը կազմւել է ուկրայինական վերլուծական «Texty.org.ua» կենտրոնի ուսումնասիրութիւնների հիման վրայ, թէ Եւրոպայի որ երկրում են մարդիկ ստանում ամենացածր աշխատավարձը՝ հարկերի վճարումից յետոյ։ Գրում է «armeniasputnik.am»-ը:

Ցուցակի առաջատարն Ուկրայինան է, որի բնակիչն աշխատում է 190 եւրօ։

Երկրորդ տեղում Մոլդովան է, որտեղ աշխատավարձը կազմում է 216 եւրօ, «աղքատների» եռեակը եզրափակում է Ադրբեջանը, որտեղ աշխատող մարդը կարող է ակնկալել 232 եւրօ աշխատավարձ։

Հայաստանը 4-րդ հորիզոնականում է` 251 եւրօ ցուցանիշով։ Հայաստանին յաջորդում է Վրաստանը (293 եւրօ)։

Ռուսաստանցիներն աշխատում են միջինը 474 եւրօ (11-րդ հորիզոնական)։

Ինչ վերաբերւում է աշխատավարձի մակարդակով ամենահարուստ պետութիւններին, առաջատարը Շւէյցարիան է (4421 եւրօ), այնուհետ Իսլանդիան (3440 եւրօ) եւ Նորւեգիան (3405 եւրօ)։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։