Հա

Հասարակական

11/12/2017 - 08:00

Նոր թեստը կօգնի յայտնաբերել տարեց մարդկանց սրտի հիւանդութիւնները

Արեան նոր անալիզը կօգնի ժամանակին յայտնաբերել տարեց մարդկանց սրտի հիւանդութիւնների ախտանշանները: Թեստի հեղինակների խօսքով՝ «ASGES» թեստն անցկացնելու համար անհրաժեշտ է հիւանդի արեան նմուշ: Տեստում հաշւի է առնւում տարիքը, սեռը եւ գէների արտայայտւածութիւնը: Թեստը թոյլ է տալիս յայտնաբերել սրտի իշեմիկ հիւանդութիւնների (ՍԻՀ) վաղ ախտանշանները: 

«alikonline.ir» - Արեան նոր անալիզը կօգնի ժամանակին յայտնաբերել տարեց մարդկանց սրտի հիւանդութիւնների ախտանշանները: Թեստի հեղինակների խօսքով՝ «ASGES» թեստն անցկացնելու համար անհրաժեշտ է հիւանդի արեան նմուշ: Տեստում հաշւի է առնւում տարիքը, սեռը եւ գէների արտայայտւածութիւնը: Թեստը թոյլ է տալիս յայտնաբերել սրտի իշեմիկ հիւանդութիւնների (ՍԻՀ) վաղ ախտանշանները: Տեղեկացնում է «news.am»-ը:

Թեստի փորձարկումներին մասնակցել է 65 եւ աւելի մեծ տարիքի 176 ամբուլատոր հիւանդ, որոնք ՍԻՀ ախտանշաններով կայուն վիճակում են եղել: Մասնագէտները պարզել են, որ թեստի ցածր ցուցանիշներով եւ ՍԻՀ փոքր հաւանականութեամբ մասնակիցներին հազւադէպ են խորհուդ տւել լրացուցիչ սրտաբանական զննում անցնել: Իսկ թեստի բարձր ցուցանիշներով եւ ՍԻՀ մեծ հաւանականութեամբ կամաւորներին յաճախ են ուղարկել լրացուցիչ զննումների:

Այնուհետեւ մասնակիցներին հետեւել են մէկ տարի: Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ սրտի եւ անօթների լուրջ խնդիրների առաջացման յաճախականութիւնը եւ արեան շրջանառութեան վերականգնմանն ուղղւած վիրահատութեան հաւանականութիւնը թեստի բարձր ցուցանիշներով կամաւորների շրջանում աւելի բարձր է եղել, քան թեստի ցածր ցուցանիշներով մասնակիցների մօտ (10 տոկոս ընդդէմ 0 տոկոսի):

Յարակից լուրեր

  • Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»
    Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»

    Քնի պակասը կամ գերյագեցւածութիւնը մեծացնում է սրտամկանի ինֆարկտի եւ ինսուլտի հաւանականութըւնը: Այս մասին յայտարարում են ԱՄՆ Հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների Սրտանօթային հիւանդութիւնների կանխարգելման դեպարտամենտի մասնագէտները: 

  • Գիտնականները վաղաժամ մահից խուսափելու յուսալի միջոց են գտել
    Գիտնականները վաղաժամ մահից խուսափելու յուսալի միջոց են գտել

    ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի հոսպիտալի գիտնականները պարզել են, որ միջին տարիքի մարդկանց մօտ ֆիզիկական ակտիւութեան յանձնարարւող մակարդակն զգալիօրէն նւազեցնում է սրտի անբաւարարութեան եւ վաղաժամ մահւան ռիսկը:

  • Սուրճը սրտի համար օգտակար է, բայց ոչ օրական 10 գաւաթը
    Սուրճը սրտի համար օգտակար է, բայց ոչ օրական 10 գաւաթը

    Սուրճի մշտական օգտագործումը կարող է նւազեցնել առիթմիայի յաճախականութիւնը: Մասնագէտները վերլուծել են հետազօտութիւնների արդիւնքները, որոնք նւիրւած էին կոֆէինի եւ նախասրտերի ու փորոքների ռիթմի խանգարումների փոխկապւածութեանը:

  • Ինչո՞ւ են տարեց մարդիկ տարածական կողմնորոշման խնդիրներ ունենում
    Ինչո՞ւ են տարեց մարդիկ տարածական կողմնորոշման խնդիրներ ունենում

    Ուղեղի նաւիգացիոն համակարգում բջիջների կործանումը կարող է բացատրել, թէ ինչու են տարեց մարդիկ յաճախ մոլորւում ու վատ կողմնորոշւում տարածութեան մէջ։ Նման եզրակացութեան են յանգել Գերմանիայի հետազօտողները՝ ուսումնասիրելով երիտասարդ ու տարեց մարդկանց ուղեղի գործունէութիւնը տարածական խնդիրների լուծման ժաման

  • Գիտնականներ. «Ցածր կալորիականութեամբ դիետաները կարող են վնասել սրտին»
    Գիտնականներ. «Ցածր կալորիականութեամբ դիետաները կարող են վնասել սրտին»

    Ցածր կալորիականութեամբ դիետաները օգնում են նիհարել, սակայն սրտի համար շատ վտանգաւոր են, պնդում են «Oxford University»-ի գիտնականները: Ըստ նրանց՝ կալորիականութեան սահմանափակման պայմաններում սրտի մկանների աշխատանքում կարող են փոփոխութիւններ առաջանալ, որոնք իրենց հերթին կարող են յանգեցնել սրտի դիսֆունկցիայի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։