Հա

Հասարակական

11/12/2017 - 08:40

Օրգանիզմում «В12» վիտամինի դեֆիցիտի 3 նշան

 Այսօր սխալ սնւելու հետեւանքով մարդկանց 40 տոկոսի օրգանիզմում «В12» վիտամինի պարունակութիւնը մօտ է դեֆիցիտի սահմանին, 20 տոկոսի մօտ նկատւում է քրոնիկական պակաս: Մինչդեռ «В12» վիտամինը կարեւոր է արեան բջիջների եւ նեարդային համակարգի առողջութեան համար, ինչպէս նաեւ նորմալ նիւթափոխանակութեան համար: 

«alikonline.ir» - Այսօր սխալ սնւելու հետեւանքով մարդկանց 40 տոկոսի օրգանիզմում «В12» վիտամինի պարունակութիւնը մօտ է դեֆիցիտի սահմանին, 20 տոկոսի մօտ նկատւում է քրոնիկական պակաս: Մինչդեռ «В12» վիտամինը կարեւոր է արեան բջիջների եւ նեարդային համակարգի առողջութեան համար, ինչպէս նաեւ նորմալ նիւթափոխանակութեան համար: Գրում է «news.am»-ը:

Ինչպէ՞ս կարելի է կռահել, որ օրգանիզմն այս կարեւոր վիտամինի դեֆիցիտ ունի: Ներկայացնում ենք դա պարզելու համար մի քանի նշաններ:

Յիշողութեան խնդիրներ

«В12» վիտամինի դեֆիցիտի հիմնական նշաններից մէկը յիշողութեան խնդիրն է: Եթէ մարդը շարունակ մոռանում է սովորական իրերը՝ արդեօք փակել է բնակարանի դուռը, վերցրել է հեռախօսը, անջատել է սալօջախը, հնարաւոր է՝ նա այս վիտամինի պակաս ունի: Համարւում է, որ «В12» վիտամինի դեֆիցիտը վատթարացնում է նէյրոնային կապերի վիճակը, որը հետագայում կարող է առաջացնել ալցհայմերի հիւանդութիւն եւ տկարամտութիւն:

Թուլութիւն, գլխապտոյտ

«В12» վիտամինի պակասի պատճառով մարդը կարող է նաեւ թուլութիւն զգալ ոտքերում, ընդհանուր թուլութիւն, գլխապտոյտ, ճնշւածութիւն եւ մոտիւացիայի պակաս: Այս վիտամինի դեֆիցիտի ֆոնին նւազում է սերոտոնինի ինհիբիտորների (մասնաւորապէս՝ դոֆամինի) արտադրութիւնը, ինչն իր հերթին նւազեցնում է ուրախանալու եւ դրական զգացումներ ունենալու ունակութիւնը:

Համի կորուստ

Երբեմն «В12» վիտամինի պակասի պատճառով մարդը դադարում է մթերքի եւ ճաշատեսակների համն զգալ, ինչպէս նախկինում: Ամբողջ հարցն այն է, որ լեզւի վրայ նեարդային վերջոյթների որակեալ աշխատանքը կախւած է «В12» վիտամինի հաշւեկշռից:

Յիշեցնենք, որ որոշ դեղամիջոցների ընդունումը, օրինակ՝ այրոցի դէմ դեղերի, կարող է խախտել «В12» վիտամինի սինթեզը: Այս վիտամինի լաւագոյն աղբիւրների թւում է տաւարի միսը, հաւկիթը, կաթը, մոցարելա պանիրը, թիւնոսը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։